Արդեն քայլերն ինքնին խոսում են. Տեր Եսային՝ Փաշինյանի այսօր արված հայտարարության մասին
Արդեն քայլերն ինքնին խոսում են եւ բնականաբար արդեն վկայում են այդ գործընթացում քայլերի մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Հովաննավանքի պատարագով սկիզբ է դրվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսպես ասած «ազատագրելու» գործընթացին:
Իսկ թե ինչպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, Տեր Եսային ասաց. «Աստված առաջ»:

