Քննչական հրավիրված քահանաների տների մոտ ոստիկաններ են նկատվել, նույնիսկ երկուսին բռնել են. Արա Զոհրաբյան
Հովհաննավանք բերված քաղաքացիներն ու ոստիկանները թույլ չեն տալիս փաստաբան Արա Զոհրաբյանին և Արագածոտնի թեմի հոգևորականներին մոտենալ Հովհաննավանքին:
Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննչական հրավիրված բոլոր քահանաների մոտ առավոտվանից ոստիկանական վերակարգեր են նկատվել, երկու քահանայի նույնիսկ բռնել են եւ բաց են թողել միայն այն ժամանակ, երբ համոզվել են, որ չեն գալիս Հովհաննավանք:
«Մենք վանական խորհրդի ատենապետի հետ եկանք այստեղ, որտեղ ոստիկանները եւ այստեղ հավաքված քաղաքացիները խոչընդոտեցին մեր մուտքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում, որին ներկա է Փաշինյանը ՔՊ-ական պաշտոնյաներ եւ ՔՊ-ի աջակիցներ:
Աղբյուր՝ News.am

