Փաշինյանը հայտարարեց Մայր Աթոռը զավթելու և ոչնչացնելու գործնական փուլի մեկնարկը
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել եւ այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ալիևի գործընկեր, Արարատն ու Արցախն ուրացող, ՔՊ խմբավորման ղեկավար Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը նաեւ նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իր ընտրությունը կատարի, այդ թվում հոգեւորականները:
Անձը, որ բազմաթիվ եկեղեցիներ, տաճարներ ու սրբավայրեր ոչ միայն հանձնել է թշնամի թուրքերին (ադրբեջանական), այլև հայտարարել է, թե Արցախը ադրբեջանական է, հիմա էլ սևեռվել է Մայր Աթոռը ոչնչացնելու և այդպիսով, ստացվում է՝ Փաշազադեի հանձնարարականը կատարելու վրա:

