Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Փաշինյանը՝ օրենքից դուրս․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչու եմ այս լուսանկարները դրել այսօր էկրանին։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին փողոցի որ հատվածում ուզում՝ պառկում էր, ու ոստիկանները շատ սիրահոժար էին։ Էնքան լավ էին տրամադրված ակցիաների մասնակիցների նկատմամբ, ընդգծված դրական՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ քթից անգամ արյուն չէր գալիս։ Հիշում ե՞ք էն հայտնի հեղափոխական բինտը, որ կապել էր ձեռքին, մի քիչ իբր արյուն էր դուրս տվել․ էդքան իր կոտորեց, որ վնասվածք ստանա գոնե, մի ոստիկան մի հարված տա, արյուն հանի, չստացվեց։ Ստիպված Նիկոլը ինքնավնասում արեց փշալարերի վրա։ Էս մյուս լուսանկարը հայտնի ռադիոի դռան կոտրելն է։ Դե թող հիմա մեկը ակցիա անի էն մեթոդներով, ինչ մեթոդներով Նիկոլենք արել են 2018-ին։ Չեմ ասում ռազմավարական օբյեկտի դուռ ջարդի ու ներխուժի․ թող պառկի հասարակական տրանսպորտի տակ, թող ոստիկանին դիմի էն բառապաշարով, ինչ Նիկոլը 2018-ին էր անում, թող Նիկոլին դիմի էն բառապաշարով, ինչ նա էր դիմում երկրի ղեկավարությանը ու տեսեք ինչ կկատարվի։ Մի քանի օր առաջ բողոքի մի թեթև ակցիա է եղել, ու մի 30 հոգու ձերբակալել են, մի 15-ին կալանավորել են։ Գյումրու այդ իրադարձությունների ժամանակ, երբ ընդամենը մարդիկ հավաքվել էին սատարելու իրենց քաղաքապետին, ում ձերբակալում են ընդդիմադիր լինելու համար, այդ ակցիայի ժամանակ այնքան մարդ էին բռնել, որ ձերբակալվածների պահման վայրում տեղ չկար, Գյումրուց տանում էին Ալավերդու բաժին։ Նիկոլն էլ է եղել ընդդմադիր, գուցե սխալ եմ ձևակերպում՝ փողով, ֆինանսական աջակցությամբ ընդդիմադիր աշխատող, նրան փռել են ասֆալտի՞ն։ Մեկ օրում երկու փաստաբան են բռնում, ասֆալտին փռելով։

Քաղբանտարկյալներին նվիրված հանրահավաք է, ասում են՝ իշխանությունը մարդիկ է դրել, որ գնան ստուգեն, թե ՀԷՑ-ւից ով է մասնակցել, որ գործից հանեն, քրգործ հարուցեն՝ որպես պարտադրելով հավաքի բերում, ասում են գնում-հարցնում են ով է միտինգին մասնակցել, ինչու է մասնակցել։ Երեկ լրագրողը ֆիքսում է կադրեր, որ Վաղարշապատում ՔՊ թեկնածուի հետ քարոզարշավ է անում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը։ Եթե դա քարոզարշավ աներ այլ՝ ընդդիմադիր թեկնածուի համար, րոպեներ անց Մասիս Մելքոնյանը կպեչատեր կալանքի որոշումը։

Կարդացի՝ գյուղաբնակներին այցելում ու պահանջում են, համոզում են չմասնակցել ընդդիմադիրների հետ հանդիպման, սպառնում են պատժել, միամիտ մարդիկ են, վախենում են։ Լավ, «Ժողովուրդի իշխանությունը» սարքում է ժողովրդի գլխի՞ն։ Այսօր մի քանի ասուլիս կար, բոլորը բռնաճնշումների մասին էին։ Իշխանությունը շինծու մեղադրանքով՝ հանրահավաքին իբր նյութապես շահագրգռելու և այլն, մարդկանց լցնում է բանտերը․ փաստաբաններն ասում են՝ ապօրինություն եք անում․ բայց դե դատավոր, դատախազ, քննիչ, սաղ մի գծի մեջ են։ Մեկ էլ հոպ՝ դրսից գալիս է գնահատական, որ դա ապօրինի է։ Մարդիկ տարիներ անցկացնում են բանտում ապօրինի որոշումներով։ Ալենն ասում է՝ մեր իշխանությունը ո՛չ մարդ է ծեծում, ո՛չ մարդ է սպանում․ տո ծեծւմ էլ է, սպանում էլ է, մահվան էլ է տանում, այն էլ՝ հազարներիբն, ունեզրկում էլ է, անտեղի նստեցնում էլ է։

Օրենքի հետ կապ չունեցող դատական ակտեր, ֆեյքեր, բռնություններ, քաղաքական հետապնդումներ, սադրիչների բանակ, սա է իրենց ռեսուրսը։ Մենք սովոր ենք էս ռեժիմին, ամեն ինչ սպասում ենք, բայց գոնե մի՛ ասեք ժողովրդավարություն, մի՛ ասեք՝ ժողովրդի իշխանություն, մի՛ ասեք մարդը գերագույն արժեք է, մի՛ ասեք՝ ժողովուրդը մեր կողքին է․ ժողովուրդը ձեզ հայհոյում է, ձեր կողքիհն կան բազում սադրիչներ ու ֆեյքեր։

Հակաեկեղեցական մի քահանա կարգալույծ է արվել։ Քանի որ նիկոլական տերտեր է, Նիկոլը կանգնել է մեջքին, ուղարկել է ոստիկաններին Հովհաննավանք ու, խախտելով ՀՀ սահմանադրությունը, քիթը խոթել է եկեղեցու տարածք, չի թողնում Մայր Աթոռի որոշումը կատարվի։ Դիմում են իրենց աջակիցներին, աջակից չի գտնվում, ստիպված ի՞նչ են անում․ ոստիկաններին հագցնում են քաղաքացիական շորեր և ուղարկում եկեղեցու բակ՝ մարդկանց սադրելու, հավատացյալ ժողովուրդ ներկայանալու։

Այս ընթացքում տեսել ենք, որ Փաշինյանը մարզային այցի ժամանակ իբր չնախատեսված կանգառ է ունեցել, հավաքել է լիքը ժողովուրդ, մեկ էլ հետո ուոսումնասիրել-պարզել ենք՝ իբր պատահական հավաքված մարդկանցից մեկը եսիմորտեղի ոստիկանապետն է, հագցրել են քաղաքացիական շոր ու տնկե այնտեղ, էն մյուսը ոստիկան է աշխատում մեկ այլ մարզային վարչությունում։ Հիմա եկեղեցու դիմաց բեմադրվում է միջոցառում՝ նախկինքահանա Ստյոպայի, մի քանի տարեցի ու մի քանյլ մարդկանց մասնակցությամբ, որոնք իբր հանդես են գալիս հարսանիքավոր, նախկին հոգևորչականի աջակից, լրագրողներին սադրում են, հայհոյում են, քաշքշում են, մեկ էլ պարզվում է ի՞նչ․ ոստիկան են։ Իրենց կեղտոտ ծրագիրն իրականացնելու համար մարդ չեն գտնում ու դիմում են էն կառույցին, որը պատրաստ է բարոյապես մաշվել ու դա լավագույնս անում է արդեն մի քանի տարի՝ ոստիկանությանը։ Նիկոլը ոստիկաններին օգտագործում է ինչպես որ ուզում է, ցանկացած բանի համար․ ոստիկանների գլխավոր անելիքը միայն Նիկոլին պահակություն անելը չէ, նաև պահակություն անելն է նրա, ու ուզում է Նիկոլը։ Կարելի է, օրինակ, գնալ կառավարական դաչա ու տեսնել դաչան ովքեր են մաքրում, այգին ովքեր են խնամում, քաղաքացիական հագուստով ոստիկաննե՞ր են, թե՞ այլ աշխատողներ։

Միայն Նիկոլի ղեկավարած երկրում է հնարավոր տեսնել մարդու, որն օրվա մի կեսին աշխատում է ոստիկան, մյուս կեսին՝ սադրիչ ու երկուսն էլ՝ հանուն Նիկոլի։ Համազգեստ հագած ոստիկանի ներկայությամբ սադրիչ ոստիկանները՝ ջինսերով, վիրավորում են լրագրողներին, մարդկանց, տարեց հոգևորականին, ու բայց ոստիկանը տեղից չի շարժվում։ Կանանց հայհոյում են ու տեղից չի շարժվում։ Հասկացանք, որ հրահանգ եք ստացել, բայց ո՛չ բարոյականություն կար, ո՛չ մասնագիտական պարտք, ամեն ինչ զոհ է գնում հրահանգին։ Անկեղծորեն՝ արժանապատվության հարց է, ո՞նց կարող ես թույլ տալ, որ քեզ օգտագործեն ամեն ինչի համար։

Կիրակի օրը Հովհաննավանքում տեղի է ունենալու աղանդավորական ժողով, որին մասնակցելու է, ինչպես հայտարարել են, ՔՊ-ական ղեկավարությունը։ Եթե տեսնեն մարդ չեն գտնում՝ եկեղեցին լցնելու համար, կբերեն ոստիկանների՝ քաղաքացիական հագուստով։ Սովորական մարդիկ դրան վերաբերելու են որպես աղանդավորական շոու, որովհետև Ստյոպան այլևս էլ տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարագ, հարսանիք, կնունք, ունի այնքան իմաստ, որքան իմաստ ունի ցանկացած ոչ հոգևորական մեկի՝ պատարագ անելը։ Համաշխարհային խայտառակություն է, որ Քրիստոնեությունը առաջինն ընդունած երկրում էլ հոգևորականների են դատում, էլ սադրում են եկեղեցուն, սադրում են հավատացյալներին, եկեղեցին սարքում են աղանդավորական միջոցառումների վայր, որովհետև այդպես ուզում է մեկ հոգին, որն էլ, ի դեպ, լրիվ հակառակ բանի է կոչված։

Չերչիլն ասում է․ «Կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրավունք ունեն ասել այն ամենը, ինչ մտքներով անցնում է, իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի հակաճառել իրենց, ապա դա օրենքի խախտում է»։ Լրիվ բնորոշ է այսօրվա փաշինյանական իշխանութւյանը․ ըստ իրենց՝ իրենք ասում են ամենաճիշտը, իսկ մյուսները եթե բերանը բացեցին, ուրեմն պետք է քրեական գործ հարուցվի։

Կարճ ասած՝ ամեն օր արձանագրում ենք այս իշխանության ապօրինությունների շղթան, փաստում ենք, որ  փաստաբանների են բռնում ապօրինաբար, գործից ազատում են ապօրինի, բարերարին կալանավորում են ապօրինի, սրբազաններին կալանավորում են ապօրինի, ոստիկաններին ծառայեցնում են կուսակցական, քաղաքական նպատակների համար՝ ապօրինի, և այլ՝ հազար ու մի ապօրինություններ։ Էդ մարդը օրենքից դուրս է իրեն դրել։ Չի գործում որևէ օրենք, որը կարող էր նրան զսպել, ձեռքը բռնողը չկա։ Առայժմ։ Բայց նշենք, որ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ գործում է օրենքից դուրս․ օրենքից դուրս են փաստացի նրանք, ովքեր կատարում են իր հրահանգները՝ կլինի ոստիկան, դատախազ, ՔԿ նախագահ, պատգամավոր, նախարար, դպրոցի տնօրեն, թե այլ ոք։ Ու բնականաբար, պատասխան տվողը միայն այդ մեկը չի լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>