Վաղարշապատում քարոզարշավի առաջին իսկ օրվա խախտումները ներկայացնելու համար ժամանակը չի հերիքի
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղարշապատում մեկնարկած քարոզարշավի առաջին իսկ օրվա խախտումները ամբողջական ներկայացնելու համար ժամանակը բնականաբար չի հերիքի, բայց մենք համառ համբերատար արձագանքելու ենք բոլորին, հիմա խնդրում եմ կից նկարում համայնքապետարանի աշխատակիցների, աշխատանքային ժամին քարոզչությամբ զբաղվելու հարցը լրատվականներն ուղղեն, հասկանալու՝ արդյոք նրանք արձակուրդում են, թե՝ ոչ, և եթե՝ այո, ով է իրականացնում համայնքապետարանի բնականոն աշխատանքը…»:

