Ահազանգ․ Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում վալիդատորները չեն աշխատում, մուրացկանի գումար հավաքելու գլխարկ հիշեցնող արկղի մեջ են գումար գցում
Ահազանգ
Այսօր վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում արձանագրվել է խիստ մտահոգիչ դեպք․
կայարանի վալիդատորները չեն աշխատում, ինտերնետ կապը չի գործում ու մուտքի հատվածում տեղադրված է մուրացկանի գումար հավաքելու գլխարկ հիշեցնող արկղ, որի մեջ ուղևորներին ստիպում են կանխիկ գումար գցել, որից հետո միայն բացվում է արգելափակոցը։
Այս գործողությունը ոչ միայն հակասում է հանրային «բարեփոխված» տրանսպորտի աշխատանքային կարգին, այլ նաև պարունակում է չարաշահման և անթույլատրելի վարքագծի տարրեր։
Կոչ ենք անում Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությանը և Երևանի քաղաքապետարանին անմիջապես պարզաբանել իրավիճակը, վերացնել նման գործելակերպը և ապահովել ուղևորների իրավունքի պաշտպանությունը։
Խնդիրը հրատապ է և պահանջում է հրապարակային բացատրություն։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

