ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Հորդորում ենք՝ չբացել կցված ֆայլերը չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին անմիջապես ջնջել նման նամակները:
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։

