Գյումրիում ոստիկանական տեռորի մթնոլորտ է
Փաշինյանական իշխանությունը Գյումրիում կարելի է ասել՝ ոստիկանական տեռոր է իրականացնում: Դրա մասին են վկայում Գյումրիից ստացվող տեսակադրերը և լայվ-միացումները:
Ոստիկանական խոշոր ուժեր ու ոստիկանական զորքեր են մտցվել Գյումրի՝ որոնց նպատակը ոչ թե պարզապես ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասսյանն ձերբակալելն է, այլ գյումրեցիների բողոքի դրսևորումները ճնշելը, ահաբեկելը:
Սա՛ է Փաշինյանի ու նրա բռնատիրական ռեժիմն ամեն գնով պաշտպանող եվրոպական վարիսեցիների «դեմոկրատիայի» դեմքը: Այդ «դեմոկրատիայի» գլխավոր խորհրդանիշն այլևս ոստիկանն է, ժանդարմը, բռնաճնշողը:
Տեսանյութը՝ գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի էջից
https://www.facebook.com/watch/?v=1264072875751959

