Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Այշատ Բայմուրադովայի մարմինը
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։
Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

