Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Հասկացել է, որ գործերը լավ չեն․ Փաշինյանը երազում է, որ իրեն պոզիտիվ վերաբերվեն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կառավարության նիստը վարողն այսօր ասում է՝ «Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այնտեղ է, որ պետություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան։ «Պետություն» բառի էմոցիան պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի»։ Մեր ժողովուրդը պետություն ու իշխանություն եզրույթները շատ հաճախ է նույնացնում, իր համար երկուսն էլ նույնն են, ցավոք, բայց այո, Փաշինյանը ճիշտ է ասում, հանրային վերաբերմունքը իշխանության նկատմամբ նեգատիվ է։ Նաև կառավարության նիստում խոսում էին այն մասին, որ այլ երկրներում քաղաքացին երբ ստանում է նամակ կառավարությունից, մեծամասամբ դրական է իր համար, մեզ մոտ բացասական է։ Այսինքն՝ այլ երկրներում քաղաքացուն պետությունը ծանուցում է նաև իրեն օգտակար, շահեկան բաներ։ Հայաստանում այդ ծանուցումները գլխավորապես տուգանքների, տույժերի մասին են, բացասական արձագանք, եթե այդ նամակը պետական հիմնարկներից է։

Բերքը կարկուտը տարել է 2024 թվականին, ամբողջ 2024 թվականը սոված նստել են, սպասել   իշխանությունից փոխհատուցում, բոլոր դիմումների պատասխան ծանուցումները եղել են բացասական։ Հիմա նա ի՞նչ պատկերացում կազմի իշխանության մասին, պոզիտի՞վ։ 2025 թվականն ավարտվում է, 2024 թվականին ջրհեղեղից տուժածներին դեռ չեն փոխհատուցել-ավարտել, իշխանության, պետության նկատմամբ էմոցիան ո՞նց կարող է պոզիտիվ լինել։

Ես պետական հիմնարկներից վերջին 5 տարում ստացել եմ 20-ից ավելի նամակ․ դրանց մի 10-ը եղել է տուգանք, մյուս 10-ը եղել է քննչական կոմիտե, ոստիկանություն, դատարան հարցաքննության գնալու հրավեր։ Կառավարության նիստում ասում են այլ երկրներում պետությունը դրական նամակներ էլ է ստանում․ բա 20 նամակի մեջից մի հատը ինձ դրական չուղարկեի՞ք։ Մի դրական նամակ կարող էր լինել, որ հայտնաբերեին մեքենայի թալանչիներին, էդ դրական նամակը, սակայն, այդպես էլ չի գալիս։

Այսօր ակցիա էին անում բեռնափոխադրողները, որոնց մուտքը ՌԴ արգելվել է։ Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը գալիս-ասում է՝ զբաղվում ենք, բայց հարցն էլ չի լուծվում․ հիմա այդ մարդիկ ինչպե՞ս կարող են իշխանության նկատմամբ նեգատիվ էմոցիան փոխել պոզիտիվի։

Գյումրու նախկին ռադիոգործարանի քանդված, բլած շենքում բնակվում են ընտանիքներ․ այ էս էկրանի շենքն է, պատուհան չկա, դուռ չկա, իմ տեսած ամենածանր պայմաններն են, հարկեր եք տեսնում չէ՞, բլած են ներսից․ առնետները երեխաներին կրծում են։ 2018 թվականին նրանց խոստացել է Փաշինյանը պայմանների բարելավում։ Եթե բարելավեր, իշխանության նկատմամբ այդ մարդկանց էմոցիաները կլինեին պոզիտիվ, բայց քանի որ խաբել է, տեսանյութի մեջ ամեն երկրորդ բառը հայհոյանքն է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն, այդ մարդիկ, որ ատում են իշխանությանը, մեղավորը իշխանությունն է, ինքը այնպես չի անում, որ էմոցիան պոզիտիվ լինի։

Այն, որ հազարավոր զոհերի հարազատներ այսօր նեգատիվ վերաբերմունք ունեն իշխանության հասցեին, ո՞վ է մեղավորը, կարո՞ղ է Փաշինյանն այդ վերաբերմունքը փոխել պոզիտիվի։ Այս պահին Բաքվում գտնվող գերիների ո՞ր մի հարազատի վերաբերմունքը պոզիտիվ կլինի։ Ասում է՝ մենք պետք է իշխանություն, պետություն բառի էմոցիան նեգատիվից փոխենք պոզիտիվի․ Պատերազմում կորցրել է եղբորն ու եղբոր տղային, գնացել է կառավարությունից պատասխան պահանջելու, կալանավորել եք ու ասում եք պետք է պոզիտիվ տրամադրվի․ ո՞նց։ Արցախից բռնագաղթած ու մի կերպ գլուխը պահող մեր հայրենակիցները ո՞նց կարող են պոզիտիվ տրամադրվել ձեր իշխանության նկատմամբ։

Հիմա որ ես էսպես շարունակեմ թվարկել, կպարզվի, որ ժողովրդի 90 տոկոսից ավելին նեգատիվ տրամադրվածություն ունի։ Խոստացել է աղքատությունը 10 տոկոսով իջեցնել, ոչ մի տոկոսով չի իջեցրել, հիմա ծայրահեղ աղքատության մեջ գտնվողին ասում է՝ պետք է պետության մասին քո ընկալումը նեգատիվից դարձնես պոզիտիվ։ Չի լինի, էլի։ Բայց, ախար, փորձ էլ չեն անում, որ էդ վերաբերմունքը փոխվի հանրության մոտ։

Հայաստանի բոլոր մարզերում հարցումներ են արվել, թե՝ ի՞նչ կարծք ունեք եկեղեցու վրա Փաշինյանի հարձակման մասին․ չկա 1 հոգի, որ ողջունի։ Այդ մարդիկ, որոնց աչքի առաջ 3 սրբազան կալանավորել եք, ի՞նչ վերաբերմունք պետք է ունենան իշխանության մասին։ Արագածոտնի թեմի առաջնորդին, 12 հոգևորականի բերման են ենթարկել,  մի քանիսին կալանավորել, քննչականը տարածում է իբր հանցանքի մասին ապացույց, ու լուսանկարներ են, որոնցում կան սրբապատկեր, մեդալ, վառելիքի կտրոն, համակարգչի ստեղնաշար, մկրատ, տոպրակ, ավտոմեքենայի պուլտ։ Տպավորություններս այն է, որ սարքում են հոգևորականների գլխին, ինչպես արել են Միքայել սրբազանի դեպքում, Բագրատ սրբազանի դեպքում՝ կեղծված ձայնագրություններով։ Ասում են՝ վերաբերմունքը իշխանության նկատմամբ նեգատիվ է, փոխեք։ Չի լինում, ախար։

Նիկոլն ասում է՝ ես լուրերից եմ իմացել հոգևորականների դեմ քրեական գործի մասին․ լո՞ւրջ․ Սամվել Կարապետյանինն էլ ե՞ս լուրերից իմացել․ էն էլ հո ուղիղ եթերում էր հիստերիկ շարժուձևով հրահանգները։

54 քննիչ խառնվել է սրբազանների գործին, 50-ից ավելի քննիչ Սամվել Կարապետյանի գործին է խառնված․ «մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» խոսքի համար քրեական գործ են հարուցել, ու գործին կցվել է 50 քննիչ, ժողովուրդ ջան․ սա նշանակում է, որ քննչական համակարգը նեխած է, էլ ի՞նչ պոզիտիվ էմոցիա ունենանք դրանց նկատմամբ։

Կոտայքի մարզում մի քանի օր առաջ սահմռկեցուցիչ դեպք էր եղել․ մեկը հարևան ամուսիններին դաշտում սպանելուց հետո մնացել էր ազատության մեջ և սպանել ևս երկու հոգու։ Կոտայքի մարզում ոստիկան երևի չէր մնացել, հարյուրներով բերել էին դատարանի դիմաց՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ պատ շարելու։ Հանցագործները վխտում են, փողոցներում մարդկանց սպանում են, սրանք ոստիկաններին տարել են սրբազանների, բարերարի աջակիցների հավաքին, ցիվիլ մարդկանց դեմ կանգնեցրել։ Բա էլ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք իշխանության նկատմամբ։ Բնականաբար, ոչ թե պոզիտիվ վերաբերմունք, այլ՝ խմբային հայհոյանք։ Այնպես որ, դեռ երկար եք ման գալու հարյուրավոր ոստիկան-ախռանաներով։

Կարճ ասած՝ իշխանությունից ժողովուրդը հաճախ է դժգոհ լինում․ չկա ժողովուրդ, որ գոհ է իր իշխանությունից։ Բայց մեզ մոտ ժողովուրդը ոչ թե նեգատիվ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ, այլ պարզապես ատում է ու համարում երկրին ու ժողովրդին թշնամի։

Բայց նշենք, որ նույն վերաբերմունքը նաև իշխանությունը ունի ժողովրդի նկատմամբ, այլապես երկրի ու ժողովրդի հետ չէր անի այն ամենը, ինչ անում է արդեն 7-8 տարի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan