Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական գործ են ուզում հորինել և տանել կալանավորման․ Նարեկ Մանթաշյան
Ի պաշտպանություն եկեղեցու գրառում էր կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, դրա պատճառով են նրան բերման ենթարկել։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը։
«Շատ կարևոր է ֆիքսել, որ ցանկացած հանրային անձի պաշտպանության գործողություն եկեղեցու նկատմամբ սվիններով է ընդունվում ժողովրդավարական բաստիոն հանդիսացող երկրում։ Ունենք տեղեկատվություն, որ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական գործ են ուզում հորինել և տանել կալանավորման»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

