Եկեղեցու դեմ հարձակումը տեղի է ունենում դրսի թելադրանքով
Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մայր Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաք–ակցիային միացել են հազարավոր էջմիածինցիներ։ Եվ դա ընդամենը 7 օրում և օրը 2 ժամ շփումներով։
Գնացել ենք տնետուն, այցելել ենք թաղամասեր, մտել ենք բակեր։ Մարդկանց 99,9 տոկոսը մեր Եկեղեցու կողքին է ու դատապարտում է Եկեղեցու դեմ հարձակումը։
Մենք համոզված ենք, որ այս ամենը տեղի է ունենում դրսի թելադրանքով։ Վերջնական նպատակը Մայր Աթոռի դեմ գրոհելն է։ Բոլորս պետք է պատրաստ լինենք մեր Եկեղեցին, մեր հավատքը, մեր պետությունը պաշտպանելուն։
Վաղարշապատում ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

