Փաշազադեի հրահանգից հետո, Փաշինյանի իշխանությունը անցավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ զանգվածային ռեպրեսիաների
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. «Իրավապահները, Արագածոտնի թեմի առաջնորդին և թեմի քահանաներին բերման ենթարկելուց հետո, այժմ խուզարկում են առաջնորդարանը:
«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ հոգևորականները ձերբակալվել են Տեր Արամի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած «հաղորդման» հիման վրա: Վեհարանը վեհափառից «ազատագրելու» Փաշինայնի շարժմանը միացած քահանան Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել էր, թե իրեն ստիպել են մասնակցել ընդդիմադիր բոլոր քաղաքական ակցիաներին և հանրահավաքներին:
Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Բերման են ենթարկվել քահանաներ՝ Տեր Փառենը, Տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, Տեր Հայկ Քոչարյանը:
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»:

