Արամուսում ամուսիններին սպանելուց հետո տղամարդը կյանքից զրկել է ևս 2 հոգու
Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ևս 2 հոգու է զրկել կյանքից: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տղամարդն իր սև գործը 2-րդ անգամ կատարել է Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին. կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

