«Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է»․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է։ 6 օր բժիշկները պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն նա չի դիմացել, այսպիսի դեպքերը պատահականություն չեն՝ դրանք անմիջական արդյունքն են այն համակարգային անտարբերության ու ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի, որը խեղդում է մեր երկիրը։ Խաղահրապարակը պետք է լինի ամենաապահով վայրը երեխայի համար, ոչ թե մահվան ծուղակ։
Հրատապ կարգով պետք է աշխատանքից ազատվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք՝ համայնքային և պետական այն պաշտոնյաները, որոնց անփութության կամ հանցավոր անգործության հետևանքով փոքրիկ կյանք հանգչեց։ Այս դեպքը չի կարելի փակել «դժբախտ պատահարի» անվան տակ։ Սա հանցագործություն է՝ պաշտոնական անտարբերության հետևանքով»։

