«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են. Աբրահամյան
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են: Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով:
Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ: Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում: Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ»:

