Մակրոն, հեռացիր. Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիաներ են
Արցախը թուրքին հանձնելու «քավոր» ու Փաշինյանի ոստիկանապետական ռեժիմին անվերապահ հովանավորող Մակրոնի «գործերը» շարունակում են վատ մնալ:
Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Փարիզում փողոց են դուրս եկել բազմաթիվ մարդիկ՝ պահանջելով Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Ֆրանսիայի աջակողմյան «Պատրիոտ» կուսակցության նախագահը X-ում ակցիայից տեսանյութ է հրապարակել։
«Անհավանական թվով դրոշներ են ծածանվում Փարիզում, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը»,-նշել է նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ից ու ԵՄ-ից։

