«Հույս ունենք, որ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ». Մայր Աթոռ
Դիտել նաև
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա
Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ
«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել ՀԱԵ կալանավորված քահանաներին
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների․ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։ Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»։

