Փաշինյանի ու Ալիևի խնդրանքները բանի տեղ չանցան. Թրամփը չստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը
Այսօր Օսլոյում հայտարարվեց 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Այս հեղինակավոր մրցանակը ստացավ վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն։ Այս մասին հայտարարել է Նոբելյան կոմիտեն։
Նշվել է, որ մրցանակը նրան շնորհվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու համար իր պայքարի համար»։
Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին էր հավակնում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փաստորեն, Փաշինյանի ու Ալիևի խնդրանքները Նոբելյան կոմիտեն բանի տեղ չդրեց: Իսկ տուժողը եղավ Հայաստանը, որի ղեկավարի կարգավիճակում հանդեմ եկող Փաշինյանը նախաստորագրեց, որ Սյունիքով անխոընդոտ միջանցք է տրամադրում Ադրբեջանին ու Թուրքիային:

