Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Պատերազմ Արցախում
Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան

Ստեղծեք, կայացրեք՝ խլենք․ իշխանության կարգախոսը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երկրորդ նախագահին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է ուղղում, թե՝ դուք ի՞նչ օրակարգով եք գալիս։ Պատասխանում է՝ իր ժամանակվա թվերը մեջբերելով․ թոշակն ավելացել է 6 անգամ, աշխատավարձը ևս, տնտեսությունն աճել է, աղքատությունը նվազել է և ասում է՝ նույն օրակարգով եմ գալու։ Ասուլիսից հետո մի գործարար, ում ՊԵԿ-ը բազմամիլիոնանոց տուգանք է գրել, նամակ է գրել, թե՝ ինչո՞ւ հարկային բեսպրեդելի մասին հարց չտվեցիք, ասում է, որ ինքը այն ժամանակ էլ է բիզնես արել և սար ու ձորի տարբերություն կար հարկային քաղաքականության մեջ։ Քաղաքացիներից մեկն էլ հարցնում էր, թե ինչո՞ւ համընդհանուր հայտարարագրից հարց չտվեցի։ Ներողություն խնդրելով՝ հարցը չհնչեցնելու համար, միաժամանակ կարծում եմ, որ պետք է պարզ լիներ այդ դիրքորոշումը՝ կախված իր օրոք հարկային քաղաքականությունից։

Նախորդ մամուլի ասուլիսը համընկավ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների ակցիաներին․ նրանք էլ հարկային խստացումների դեմ էին բողոքում և պահանջում էին վերականգնել հաստատագրված վճարները։ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում արձագանքեց, որ այդ հաստատագրված վճարները, որոնց վերադարձ է ուզում գործարարը, հենց իր ժամանակ է ներդրվել։ Ասում էր, որ պետք է բիզնեսին չխեղդել, թողնել աշխատի, կայանա ու կայացնի տնտեսությունը, զարգացում ապահովի։

Այդ ՓՄՁ ներկայացուցիչները այլևս գործադուլ ու բողոքի ակցիաներ չարեցին․ ինչո՞ւ, խնդիրը լուծվե՞ց։ Բնականաբար՝ ոչ․ ասացին՝ հասկացանք, որ անիմաստ է Նիկոլի հետ հույս կապելը, կհամբերենք մի կերպ, մինչև հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, էս անգամ ձայն չենք տա։

Իշխանության հարկային տեռորը պարզապես ռեկորդներ է գրանցել․ 50/50, փայ մտնել, Սաշիկ-բան ասողները այսօր հա՛մ 50/50 են մտնում, հա՛մ բիզնեսը խլում են ամբողջությամբ, հա՛մ իրենց հարկային տեռորով ստիպում են փակել ամբողջությամբ, սննկանալ։ Անունը դնում են պետականացում ու խլում բաժնետոմս, իրենց կառավարիչներին նշանակում են ու իրենց հայացողությամբ ծախսում են գումարները։

Առիթ ունեցել եմ մինչ այս էլ խոսելու գործարարների հետ կամ զանգահարում են խմբագրություն ու ահազանգում ՊԵԿ-ի և քննչականի մեքենայությունների դեմ։ Անխնա ու անհիմն տուգանում են, աստղաբաշխական թվերի։ ՊԵԿ-ն ու քննչական կոմիտեն, քննչական գործունեություն են իրականացնում, տուգանում են անգամ հարյուր միլիոնավոր դրամներով։ Մի քանի օր առաջ իմացանք՝ Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատիրոջն են տուգանել 450 մլն դրամով։ Մեկին տուգանել են 260 մլն դրամով։ Մի գործարարի տուգանել են 130 մլն դրամով։ Ասում են, որ տուգանում են, կալանավորում են, որ բերեն-մուծվեն։ ՊԵԿ-ի տուգանքները բողոքարկելու դեպքում մեծ մասամբ չեղարկում է դատարանը, պարզապես հիմա օրենք են փոխել, որ անկախ բողոքարկումից, պետք է տուգանքը վճարի, տարիներ անց, երբ դատարանը համարի տուգանքը ապօրինի, կառավարությունը ինչ-որ պահի հետ կտա գումարը։ Բայց հենց տուգանքի ժամանակ վճարելու պահանջը բիզնեսը տանում է սննկացման։ գործարարներ կան, որ բիզնեսը ծախել են, ունեցվածքը, տները ծախել են, որ տուգանքը վճարեն։ Գործարարները նշում են, որ հարկայինը աշխատում է ռեկետի տրամաբանությամբ։ Հարկային քաղաքականության պատճառով բազմաթիվ հիմնարկներ սննկացել են։

Սրանք խոսում են ներդրումային միջավայրից․ բայց իրենց սարքած միջավայրը էս ա։ Էս ընթացքում շատը գործարարներ են բողոքել, որ 20 տարի չեն կարողանում փոքր բիզնեսից դառնալ միջին, ինչքան որ աշխատում են, ընդհակառակը, վերջին տարիներին փակվում են։ Քա՞նի գործարար կա, որ բիզնեսը տեղափոխում է Հայաստանից, քա՞նի օտարերկրյա ներդրող է եկել ու հաստատատվել-մնացել․ ընդհանրապես, քա՞նի օտարերկրյա ներդրող է գալիս։ ՀԷՑ-ի հետ կապված ռեկետը տեսնող ո՞ր մի գործարարը կգա ներդրում կանի։

Բայց մեկ այլ աբսուրդային իրավիճակի առաջ ենք, որ գործարարը, թալանվելով, սննկանալով, տուգանվելով հանդերձ, վախենում է խոսել հրապարակավ։ Գարեջրի գործարանի սեփականատերը չվախեցավ, խոսեց, բայց շատերը վախենում են, ասում են կընկնեն հետևներիցս, չենք պրծնի։ Ունեցվածքը կորցնում են, բայց անգամ այդ պարագայում վախենում են խոսել ու զրկվել ազատությունից։ Մեկն էլ ասում է՝ խոսեմ՝ կընկնեմ Փարաքարի համայնքապետի օրը, ֆիզիկապես կոչնչացնեն, սրանցից ամեն ինչ սպասելի է։

Նիկոլ Փաշինյանը օրերս գրառում էր արել, թե 2025թ. հունվար-սեպտեմբերին հավաքած հարկ ու տուրքը գերակատարվել է, ու շնորհակալություն էր հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին և այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին։ Վերջին շնորհակալությունը լրիվ տեղին էր, հարկայինի ու քննչականի աշխատողները կարողանում են տեռորով գումար պոկեն, իսկ արդյունք ստեղծող հարկատույցի ոչ միայն ամբողջ արդյունքն են խլում, այլև ոչնչացնում են ստեղծման գործիքը, բիզնեսը։ Բա որ ամեն մեկին մի քանի միլիոնից մինչև մի քանի հարյուր միլիոնով տուգանեն, էսօր արդեն եկող տարվա բյուջեն էլ կգերակատարեն։

Բայց սրանց հարկային քաղաքականությունը միայն գործարարների նկատամբ վատ չէ, այլ՝ բոլորի նկատմամբ։ Սրանց համար տուգանքի մատերիալ են բոլորը։ Համընդհանուր հայտարարագիրը, որից ժողովուրդը դժգոհ է, ավելի շուտ համարում է ոչ թե հարկելու մասին օրենք, այլ տուգանելու։ Նոյեմբերի 1-ին ավարտվում էր հայտարարագրման ժամկետը․ քաղաքացիները բոյկոտեցին, Նիկոլենք այլ ճանապարհ գտան մարդկանց կյանքը դժվարացնելու․ հիմա խոստանում են իբր պարզեցում, ասում են՝ ավտոմատ կհամարվի լրացված հայտարարագիրը․ այսինքն՝ բոյկոտել չես կարող, բայց ահա եթե հայտարարագրումդ խախտում գտնեն կտուգանվես։

Մարդկանց համար էս ամենը տրամաբանական է, ասում են՝ ՔՊ-ական իշխանությունը պրոթուրքական գծի մեջ է։ Եթե Նիկոլի ՊՆ-ն աշխատում է ահավոր, տեսնում եք բանակի վիճակը, եթե ԱԳՆ-ն աշխատնում է ահավոր, անգամ պաշտոնական պատվիրակությանը այլ երկրում տկլորացնում են օդանավակայանում ու դեպորտ անում, եթե սոցապնախարարությունը աշխատում է ահավոր, մյուս նախարարությւոնները ևս, էդ ո՞նց, էդ ի՞նչ հրաշքով ՊԵԿ-ը կամ քննչականը պետք է աշխատեն լավ։ Սրանց բոլոր կառույցներն են հայ ժողովրդի դեմ աշխատում։

Կարճ ասած՝ պատմությունից շատ ենք կարդում, չէ՞, որ թշնամին, գրավելով որևէ երկիր, առաջինը խոշոր հարկ ու տուրք, տուգանք է դնում ժողովրդի վրա։ Հայաստանում այսօր այդ վիճակի տպավորությունն է։ Ժողովուրդն այս վիճակից հոգնել է, զզվել է, անարդար շատ հարկերից, անարդարացի տուգանքներից, իրեն խորթ զգալուց ու հենց դրա համար է, ու շատ բնական է, որ ուզում է վերադարձ էն ժամանակների, երբ ինքը ապրում էր անհամեմատ ավելի լավ, անհամեմատ ավելի հանգիստ և բացարձակ խաղաղ։ Մարդիկ ունեն վստահություն, համոզված են, որ Նիկոլի գնալուց հետո էս հարկային տեռորը նրա հետ միասին կանհետանա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan