Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի և մյուս 17 կալանավորների գործով մեղադրյալ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխեց՝ սահմանելով տնային կալանք և գրավ, ինչը դատական նիստերի դահլիճում ուրախության առիթ հանդիսացավ։

