ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ)
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Կառավարության նիստում հաստատվել է... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Տիչինայի փողոցում տան տանիք է այրվել 573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում

Բրիտանական հետախուզության նախկին ղեկավարի խոստավանությունները Ստամբուլում սենսացիոն էին, այդ թվում՝ նաև Հայաստանի մասով

Մեծ Բրիտանիայի  գլխավոր հետախուզական կառույցի՝ MI6-ի հեռացող ղեկավար Ռիչարդ Մուրի   քաղաքական ուղերձը Ստամբուլում, մեծ աժիոտաժ  առաջացրեց  և՝ ոչ միայն թուրքական հանրության շրջանակներում:

Քանզի նրա հայտարարությունների շարքում հնչեցին նույնիսկ սենսացիոն խոստավանություններ:

Նախ, սկսենք նրանից, թե ով է Ռիչարդ Մուրը և ինչու հենց Թուրքիայում նա որոշեց այդ ելույթվ հանդես գալ:

 Ռիչարդ Մուրը որպես Բրիտանական հետախուզության իրական դիմագիծ

Ռիչարդ Մուրը, ծագումով իռլանդացի է: Ավելին, նրա ընտանիքում միշտ գերակայել են հակաբրիտանական տեսակետներ:

Նրա պապը՝ Ջեք Բաքլին, նույնիսկ  ծառայել է Իռլանդական հանրապետական ​​բանակում 1916-ից 1922 թվականներին՝ Իռլանդիայի Քորք քաղաքում, և պարգևատրվել է «Շին Ֆեյն» մեդալով՝ բրիտանական տիրապետության դեմ պայքարելու համար։

Ինչպե՞ս կարող էր նման պապ ունեցողը, 180 աստիճան փոխել իր հայացքները իր գիտակից կյանքում, սա արդեն մարդկային տեսակի մասին է խոսում:

Հետաքրքիր է, որ հենց այդ տեսակի մարդն է կարողանում դառնալ Մեծ Բրիտանիայի գլխավոր հետախուզական կենտրոնի ղեկավար:

Դա պատահականություն չէ, քանի որ Մուրի փոխարինողը՝ այսօրվա  MI6-ի  ղեկավարը, նույն տեսակի անձնավորություն է:

Ներկայիս  MI6-ի ղեկավարը՝ Բլեյզ Մետրևելին,   ծագումով ռուս է, ում պապը՝Կոնստանտին Դոբրովոլսկին, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դավաճանել էր սեփական Հայրենիքը և անցել էր նացիստների կողմը:

Սկզբում ծառայում էր Վլասովի բանակում, իսկ հետո ծառայել է գերմանական ֆաշիստների գաղտնի  ոստիկանությունում՝ Գեստապոյում:

Բլեյզի մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, այս անգամ արդեն  վրացի Դավիթ Մետրեվելիի հետ, որը նույնպես ժամանակին ծառայում էր նացիստների մոտ:

Սիմպտոմատիկ է նաև, որ Բլեյզը հրաժարվել էր իր ռուսական ազգանունից և վերցրել էր իր խորթ հոր՝վրացի Մետրեվելիի ազգանունը:

Այսպիսով, թե՛ իռլանդացի Մուրը, և թե՛ ռուս Բլեյզը, հրաժարվել էին իրենց Հայերինքի շահերից և, որի համար էլ հետաքրքիր էին դարձել բրիտանական հետախուզության համար:

Սակայն դա նաև ցույց է տալիս բիրտանական այս կառույցի իրական դիմագիծը և հետաքրքրևությունները այն գործիչների հանդեպ, որոնք ունակ են ծառայելու իրենց հայրենիքների դեմ:

Այս իմաստով, նրանց հետաքրքրությունը Սաակաշվիլու հանդեպ, որի քեռին դավաճանեց Մոսկվային ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Փաշինյանի հանդեպ, որի պապը Բլեյզի պապից գրեթե չի տարբերվում, ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն:

Այս փաստերը ցույց են տալիս ոչ միայն Մուրի և Բլեյզի, այլև  MI6-ի իրական դիմագիծը և նրանց գործնեության ուղություններն ու նպատակները:

Եթե կարճ բնութագրենք  MI6-ի գլխավոր կարգախոսը, ապա այն կարելի էր ձևակերպել հետևյալ կոչով. «Աշխարի բոլոր դավաճաններ, միացե՛ք մեր շուրջ»:

Այդ տեսանկյունից  MI6-ի համբավը ամենացածրն է աշխարհի հետախուզական գործակալությունների շարքում:

Սակայն վերադառնանք Մուրի կենսագրությանը:

 Նա սովորել է Սուրեյի հեղինակավոր անկախ դպրոցում՝ Ուեյբրիջի Սուրբ Ջորջի քոլեջում, ապա ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն (PPE) Օքսֆորդի համալսարանի Վուսթեր քոլեջում. դասական ուղի՝ ապագա բրիտանացի առաջնորդների համար։  2007 թվականին նա նաև ավարտում է  Սթենֆորդի գործադիր ծրագիրը։

1987 թվականը նշանավորեց հետախուզության ոլորտում նրա երկարատև կարիերայի սկիզբը։ Նրա առաջին նշանակումը Վիետնամում էր, 1988 թվականին, որտեղ նա աշխատում էր դիվանագիտական ​​​​ծածկույթի ներքո։

1990-ից 1992 թվականներին Մուրը  ծառայում է  Թուրքիայում՝ որպես բրիտանական դեսպանատան մամուլի կցորդ: Այնտեղ նա սովորում է թուրքերեն, որին մինչ օրս ազատ տիրապետում է, և հիմք է դնում այդ  երկրում իր ապագա դիվանագիտական ​​կարիերայի համար:

Երկար տարիներ ստվերում աշխատելուց հետո, Մուրը անցնում է բաց դիվանագիտության, բայց պահպանելով  կապերը հետախուզական համայնքի հետ։ 1998-ից 2001 թվականներին նա ղեկավարել է Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության խումբը։

2014 թվականը Մուրին բերեց MI6-ից դուրս իր առաջին կարևոր նշանակումը՝ նա դարձավ Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում, որտեղ աշխատեց մինչև 2017 թվականը։ Այս նշանակումը վճռորոշ եղավ նրա կարիերայի համար և ցուցադրեց նրա դիվանագիտական ​​հմտությունները համաշխարհային ասպարեզում։

Թուրքիայում Մուրը սերտ հարաբերություններ հաստատեց նախագահ   Էրդողանի հետ՝ դառնալով այն քիչ արևմտյան դիվանագետներից մեկը, որը կարողացավ արդյունավետորեն շփվել թուրք առաջնորդի հետ: Թուրքական մշակույթի նրա խորը ըմբռնումը և լեզվի ազատ տիրապետումը նրան օգնում էր ավելի խորը հասկանալ թուրքական պահանջները Արևմուտքից:

Թուրքիայում իր ծառայության համար Մուրը 2017 թվականի Նոր տարվա պարգևատրման ժամանակ  ստանում  է Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի (CMG) ասպետի կոչում՝ Մեծ Բրիտանիա-Թուրքիա հարաբերություններում մատուցած ծառայությունների համար։

2020 թվականի  աշնանը Մուրը  դառնում է ՄեծԲրիտանիայի  Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավարը։

Իր  MI6-ի նշանակման առիթվ նա բառացի խոստավանում է հետևյալ միտքը.

«Իմ պապը 1916-ից 1922 թվականներին կռվել է բրիտանական կառավարության դեմ՝ անջատողական Իռլանդական հանրապետական ​​բանակում: Նա նույնիսկ մեդալ է ստացել Իռլանդիայի նախագահից: Հիմա ես Մեծ Բրիտանիայի ՝ MI6-ի ղեկավարն եմ», - հպարտանում է նա, անկեղծանալով, որ  դրանով նա  ցույց է տալիս, թե ինչպես ժամանակի ընթացքում ժողովուրդների միջև ազգային տարաձայնությունները կարող են հարթվել ճիշտ պայմաններում:

Այս տարվա ամռանը արդեն նա պիտի հանձներ ՝ MI6-ի պաշտոնը Բլեյզ Մետրեվելիին, ով այս տարվա հոկտեմբերի 1-ին պաշտոնապես դարձավ այդ կառույցի   ղեկավարը:

Հենց այդ օրն էլ, հոկտեմբերի 1-ին,  Մուրը Ստամբուլում հանդես եկավ իր  հրաժեշտի խոսքով:

                            Որո՞նք էին Մուրի գլխավոր մեսիջները Ստամբուլում

Առաջին

 Թուրքիան պատմականորեն կարևոր դեր է խաղացել համաշխարհային քաղաքականության մեջ՝ հանդես գալով ոչ միայն որպես տարածաշրջանային գործընթացների մասնակից, այլև որպես միջազգային կայունության անկախ գործոն,  որպես ՆԱՏՕ-ի անփոխարինելի անդամ և արևմտյան հետախուզական գործակալությունների համար կարևոր գործընկեր, հատկապես՝ Ռուսաստանի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։

Երկրորդ

2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում Մուրը և Մեծ Բրիտանիան գրեթե միակն էին արևմտյան երկրների շարքում, որոնք միանշանակ աջակցեցին Էրդողանին և դատապարտեցին զինվորականներին:

Քանզի գիտակցում և գնահատում էին Էրդողանի հեռահար մտադրությունները «Մեծ Թուրանի» ծրագրի կյանքի կոչման հարցում, որը կարևորագույն խնդիրներից է Եվրասիայի տարածաշրջանում Ռուսաստանին զսպելու համար:

Երրորդ

 Բրիտանական  MI6- ը և Էրդողանի իշխանությունը մեծ դեր  կատարեցին Կովկասում «դեմոկրատական ուժերին»  աջակցման հարցում, որն ռուսական իմպերիալիզմի զսպման կարևորագույն գործոններից է:

Չորրորդ

Բրիտանիայի և Թուրքիայի շահերը ամբողջովին համընկնում են Կենտրոնական Ասիայում, Սիրիայում և Լիբիայում:

Հինգերորդ

 MI6-ը և Մեծ Բրիտանիայն սկզբունքային դիրքորոշում ունեն Ռուսաստանի հանդեպ Ուկրաինայի հարցում, մինջդեռ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում, փոքր ինչ տարբերվում է:

Մուրը կոչ է անում Անկարային չանցնել այն «կարմիր գիծը»  Մոսկվայի հետ, որից հետո Թուրքիան կարող է հայտնվել մեկ ոտքով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարթության մեջ:

Վեցերորդը

Մուրը բաց և հրապարակավ կոչով դիմեց Ռուսաստանի ընդդիմությանը՝ համագործակցել  MI6-ի հետ՝ Պուտինի ռեժիմը տապալելու համար:

«Ստվերում մնալու համար մենք պետք է ավելի բաց լինենք, ես հրավիրում եմ ռուս ժողովրդին համագործակցել  MI6-ի՝ համաշխարհային մակարդակի կազմակերպության հետ։ Եվ մենք  կանենք ամեն ինչ՝ ձեր անանունությունը պահպանելու համար, և ձեր կարիքները կլինեն մեր առաջնահերթությունը»,- բացեիբաց և չափազանց լկտի ձևով հայտարարեց Մուրը:

Թուրք փորձագեռտների կարծիքով, Մուրի այս կոչը կարող էապես վնասել ռուս-թուրքական հարաբերություններին: Քանզի Ռուսաստանը ո՛չ Հայաստան է, ո՛չ Վրաստան, և ո՛չ էլ Սիրիա, նշում են նրանք:

Ավելին, Մուրը նույնիսկ կոնկրետացրեց իր առաջարկը, նշելով բառացի հետևյալը՝ Ստամբուլը պիտի դառնա  «Մութ սենյակ» անվանումով  գաղտնի  հակառուսական ինտերնետի ամենակարևոր կենտրոնը։

Մուրի այս կոչը հակասություններ առաջացրեց թուրքական մամուլում և բարձրաստիճան քաղաքական շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի դաշնակից Թուրքիայի դիվանագիտական ​​հարթակից եկող բացահայտ հավաքագրման ազդանշանի էթիկայի և օրինականության վերաբերյալ։

Օրինակ, թուրք վերլուծաբան Սաբահուդդին Օնքիբարը ուղղակիորեն հարցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության և երկրի Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, թե ինչպես կարձագանքեին, եթե Ռիչարդ Մուրը Թեհրանում կամ Մոսկվայում ելույթ ունենար  և կոչ աներ  մարդկանց աշխատել բրիտանական հետախուզության համար և տեղեկատվություն տրամադրել Թուրքիայի մասին:

«Մուրի կոչը խաթարում է Թուրքիայի ինքնիշխանությունը՝ խրախուսելով մեր թշնամի երկրներին լրտեսությամբ զբաղվել  մեր երկրում», - գրել է Անկարայի «Ենի Շաֆակ» թերթը։

Արևմտյան փորձագետները Մուրի այս ելույթը չեն համարում խորհրդանշական: Ավելին, ըստ նրանց Մուրը գիտակցված է փորձում սրել իրավիճակը Միջին Արևելքում, Կովկասում և Ուկրաինայի շուրջ, որպեսզի կոնֆլիկտները ոչ թե պակասեն, այլ՝ շատանան, որի ընթացքում Մոսկվայի և Վաշինգտոնի այսօրվա «սիրավեպի»   շարունակությունը կդառնա անհնարին և Թրամփի վարչակազմը ստիպված կվերադառնա գլոբալիստների գիրկը:

Այս ելույթում Մուրը խոստովանել էր նաև Թուրքիայի նկատմամբ իր սերը:

Բանն այն է, որ մինչև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվելը, Մուրը 2014-2017 թվականներին լինելով  Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանը,  Թուրքիայի հետ հաստատել է ոչ միայն պաշտոնական, այլև մշակութային կապեր: Մուրի ծանոթությունը երկրի հետ սկսվել է դեռ  1989 թվականից, երբ ուսանողական տարիներին նա ապրել է Ստամբուլում գտնվող մի թուրքական ընտանիքի հետ՝ սովորելով լեզուն և խորանալով տեղի մշակույթի մեջ: Մուրը բացահայտորեն խոստովանել է իր կապվածությունը թուրքական պատմությանը, նրա  ազգային բնույթին, ինչպես նաև խոստովանել է, որ «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

Հետաքրքիր և խիստ խորհրդանշական մանրամասնություն. 1903 թվականին հիմնադրված «Բեշիկթաշի»  պատմությունը սկիզբ է առնում Ստամբուլի Սերենջբեյի բլրից, որտեղ հետագայում տեղակայվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գլխավոր գրասենյակը: Թուրքական շրջանակներում կա այն կարծիքը, որ «Բեշիկթաշի»  ազդեցիկ նախագահներից մեկը՝ Սուլեյման Սեբան,  նույնպես  ունեցել է  կապեր  հետախուզական գործակալության հետ, իսկ MIT-ի նախկին ղեկավար Շենկալ Աթասագյունը, ինչպես Ռիչարդ Մուրը, նույնպես «Բեշիկթաշի»  երկրպագու է. սա բավականին յուրօրինակ, բայց ճշգրիտ փոխաբերություն է այս երկու երկրների  հետախուզական  ​​համայնքների թաքնված միասնության համար:

MI6-ի և թուրքական հետախուզության գործնեության մասին Հայաստանում և տարածաշրջանում, կխոսենք մեկ այլ հոդվածում:

Իսկ Մուրին պիտի «շնորհակալություն»  հայտնենք, որ իր հետախուզական կարիերայի վերջում, փառասիրությունից ելնելով, որոշ փակագծեր բացեց նաև մեր տարածաշրջանի հարցում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>