Խուզարկել են Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հայրական տունը
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Խուզարկությունը՝ սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործի շրջանակներում է։
«Տեղեկատվությունը փորձեցինք պարզել Մհեր Ախտոյանի եղբորից՝ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատեց՝ նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանուցել են իրեն, և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։ Նա հավելեց, որ որևէ բան չեն հայտնաբերել»,- գրում է լրատվամիջոցը:

