Եժովների գենը շարունակվում է: Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է. Սերգեյ Հարությունյան
«Միքայել Սրբազանի ամոթալի դատավարությունն ու ապօրինի դատավճիռն ինձ հիշեցրեց պատմական այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ են անցել քաղաքական հետապնդումների միջով` Չարենց, Բակունց, Տերյան, Դրո, Աբեղյան, Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան և այլ շատ և շատ մեծեր»,-անդրադառանալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատավոր Արմինե Մելիքսեթեյանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտելուն՝ գրում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա շարունակում է.
«Միշտ մտածել եմ` լավ, ովքե՞ր են եղել այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որ կարողացել են այդպիսի սարսափելի ոճիր գործեն: Հիմա հասկանում եմ, որ ժամանակակիցն եմ նրանց թոռների, որոնց աշխատանքի բերմամբ հաճախ տեսնում եմ քննչականներում ու դատարաններում: Եժովների գենը շարունակվում է:
Հ.Գ. Դրանցից առնվազն մեկը` համակուրսեցիս է»։

