Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին

Պուտինի երեկվա հայտարարությունները «Վալդայի» ակումբի կողմից կազմակերպված համաժողովում լայն արձագանք են ստացել ամերիկյան մամուլում:

Մասնավորապես,    The Washington Post-ը նշում է, որ  Պուտինը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը լուրջ վնաս կհասցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին։

Թերթը նշում է, որ Պուտինը, ակնարկելով ֆրանսիական իշխանությունների քայլերը, հայտարարել է, ռուսական նավթ տեղափոխող տանկերները (հեղուկատարները) գրավելու փորձերի անթույլատրելիության վերաբերյալ:

Թեև Մոսկվան պաշտոնապես չի հաստատել, որ ֆրանսիական իշխանությունների կողմից  բռնագրաված տանկերը ռուսական է, այնուամենայիվ, փորձագետները նշում են, որ այն պատկանում է, այսպես կոչված ռուսական ոչ պաշտոնական տանկերներին, որոնք առևտուր են իրականացնում ոչ ռուսական դրոշի տակ:

Պուտինի հատուկ արձագանքն, այս առիթվ, զգուշացում էր Մակրոնի հասցեին, նշում է ամերիկյան պարբերականը:

Պուտինը նաև արձագանքել է Թրամփի վերջին հարձակմանը՝ Ռուսաստանին «թղթե վագր» անվանելու հետ կապված, հաղորդում է Fox News-ը.

«Բայց եթե մենք պատերազմի մեջ ենք ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի հետ և առաջ ենք շարժվում,  վստահ ենք զգում, և դա թղթե վագր է, ապա ի՞նչ է ՆԱՏՕ-ն», - հռետորական հարց է տվել Ռուսաստանի առաջնորդը, նշում է պարբերականը։

Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը չի մտադրվում ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներ և քննադատեց եվրոպական կառավարություններին՝ հորինված «ռուսական սպառնալիքի» շուրջ հիստերիա հրահրելու համար, գրում է The New York Times-ը։

Գիտե՞ք, թե վերջին տարիներին որքան ջանք են գործադրել մեր հակառակորդները՝ Ռուսաստանին գլոբալ համակարգից դուրս մղելու, մեզ քաղաքական, մշակութային և տեղեկատվական մեկուսացման և տնտեսական ինքնամեկուսացման մեջ մղելու համար։ Մեր դեմ կիրառված պատժիչ միջոցառումների քանակի և ծավալի առումով, որոնք նրանք ամոթալիորեն անվանում են «պատժամիջոցներ», Ռուսաստանը համաշխարհային պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր է, Պուտինի այս խոսքերը բերելով, ամերիկյան  The New York Post  պարբերականը ընդծում է, որ դրանով Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս զգուշացնում է, որ Ռուսաստանին հաղթել չի հաջողվելու, սակայն կարող է նոր մեծ պատերազմի պատճառ դառնալ:

Իսկ մեկ այլ  ամերիկյան պարբերական՝  Newsweek-ը,  հատուկ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, թե ինչ հարգանքով էր  արտահայտվել Պուտինը ԱՄՆ-ում սպանված Չարլի Քըրքի մասին:

Պուտնիը այդ սպանությունը բնութագրել էր, որպես զզվելի վայրագություն, նշելով նաև, որ ըստ նրա՝ «...Քըրքը հերոս էր, ով իր կյանքը զոհաբերեց այն համոզմունքների համար, որոնք կիսում է Ռուսաստանը...»,   ցավակցություն հայտնելով նաև  նրա ընտանիքին։

Դեռ ավելին, Պուտինը  Քըրքին համեմատեց ԿՀՎ բարձրաստիճան սպա Մայքլ Գլոսի որդու հետ, որը միացել էր ռուսական բանակին և մահացել անցյալ տարի, Ուկրաինայում։

Ամերիկյան պարբերականները մեկնաբանելով Պուտինի այս խնդիրը, զարմացել էին, թե   որքանով են Ամերիկայի պառակտումները ձևավորում նրա գլոբալ կերպարը աշխարհում։

Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ Թրամփի վարչակազմը Պուտինի հետ հարաբերություններում հայտնվել է բարդ իրավիճակում: Քանզի ռուս-ուկրաինական պատերազմի շարունակությունը կարող է լրջորեն խանգարել Թրամփին՝ իր երկրի «խորքային պետության» դեմ պայքարում:

Իսկ դա իր հերթին շահավետ է նաև եվրոպական ներկայիս իշխող վերնախավերին, որոնք վախեցած են այն պահպանողական քաղաքական ալիքով, որն օր օրի մեծանում է Եվրոպայում՝ ոգևորված լինելով Թրամփի հաղթանակով ԱՄՆ-ում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>