Գրվեց Հայոց պատմության հերթական խայտառակ էջերից մեկը
Այսօր գրվեց Հայոց պատմության հերթական խայտառակ էջերից մեկը, որոնք վերջին 8 տարիների ընթացքում հատորներով կարելի է հաշվել։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վախի մթնոլորտ սերմանելու, հոգևորականից անձնական վրեժ լուծելու ու Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու քաղաքականության շրջանակներում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Սա նաև Իհլամ Ալիևի պահանջների բավարարման համատեքստում է։
Հայաստանում հաստատվել է այլասերված ավտորիտար ռեժիմ, որը վիրուսի նման քայքայում է ազգն ու պետությունը ներսից։ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է իշխանազրկվի։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

