Քաղաքի 9% իշխանությունները արժանացան քաղաքացիների հերթական ամոթանքի (տեսանյութ)
01.10.2025 թվականին հակասանիտարահիգիենիկ վիճակ է տիրում Արաբկիր վարչական շրջանում, մասնավորապես Ավետ Ավետիսյան-Գյուլբեկյան խաչմերուկում։ Կոյուղատար համակարգը խցանվել է, և կոյուղաջրերը հոսում են Ավետիսյան փողոցով՝ հասնելով Բաղրամյան պողոտա, այնուհետև՝ դեպի ներքև։ Բնակիչները ստիպված էին քայլում կոյուղաջրերի միջով, որպեսզի կարողանան հասնել իրենց շքամուտքին։
Բնակիչները դժգոհեցին քաղաքային իշխանության անտարբերությունից քաղաքի տվյալ իրավիճակի հանդեպ, իսկ քաղաքի 9% իշխանությունները արժանացան քաղաքացիների հերթական ամոթանքի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

