Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին
Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստն ավարտվեց: Դատարանը հեռացել է վերջնական ակտ կայացնելու. այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացվեց: Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Դատարանը մերժեց միրջնորդությունը:
«Պաշտպանական կողմը առաջնորդվելով փաստաբանական կողմի պրոֆեսիոնալիզմով, լրացուցիչ չի հայտնել միջնորդության հնարավորության մասին, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց դատավոր Արմինե Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սեպտեմբերի 24-ին մեղավոր էր ճանաչվել: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակել էր մեղադրական վերդիկտը: Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ՝ իր սահմանափակումներով:

