Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել․ վարորդը մահացել է
Դիտել նաև
Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կան վիրավորներ և զոհ
Սրանք այն գյուղերն են, որտեղ արցախցիներին առաջարկում են գնալ-ապրել. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել, խցիկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «XCMG QY70K» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում, շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վարորդի դին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

