ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են

Մոլդովայում Սանդուի իշխանությունը պահպանում է փխրուն մեծամասնությունը. Ի՞նչ քայլերի կդիմի ընդդիմությունը

Վերջին տվյալների համաձայն՝ Մոլդովայի  իշխող ուժը ստանում է ձայների  49% -ը։ Ընդիմությունը՝ մոտ 45 տոկոսը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել հինգ քաղաքական ուժ, դրանք են.

-Իշխանամետ, նախագահ Սանդուի կողմից գլխավորած «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS, հավաքել է ձայների մոտ 49 %)

-Գլխավոր ընդդիմադիր «Հայրենասիրական ընտրական դաշինքը» (BEP, հավաքել է ձայների մոտ 24.5 %-ը)

-Ընդդիմադիր  «Այլընտրանքային միավորը» (BA, հավաքել է ձայների մոտ 8 տոկոսը)

-Հայտնի գործարար Ուսատիի «Մեր կուսակցությունը» ( հավաքել է ձայների մոտ 6%)

-Ընդդիմադիր՝«Ժողովրդավարություն տանը» կուսակցությունը (DA, հավաքել է ձայների  մոտ 5.5%:

Նշենք, որ թեև ընդիմության շարքում տարբեր ուժեր, տարբեր կողմնորոշումներ ունեն, նրանք բոլորը հայտարարել են, որ կոալիցիա չեն կազմի Սանդուի իշխանության հետ:

Սանդուն չի կարող կազմել այդ դաշինքը ընդդիմադիր որև է ուժի հետ, ոչ թե գաղափարական և աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝ երկրի ներքին կյանքում իշխանության կազմավորման պատճառներով:

Եթե գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Հայրենասիրական ընտրական դաշինքը», համարվում է ռուսամետ, ապա «Այլընտրանքային միավորը» եվրոպամետ ուժ է համարվում, որը նույնպես մերժում է Սանդուի իշխանության հետ համագործակցությունը:

Անցած նախագահական ընտրություններում, հենց այդ ուժի թեկնածուն էր Սանդուի գլխավոր ընդդիմախոսը: Հիշեցնենք, որ այն ժամանակ Սանդուն հաղթանակ տարավ բացառապես մոլդովական Սփյուռքի ձայների հաշվին:

Ինչ վերաբերվում է գործարար Ուսատիի ուժին, ապա նրանք վաղուց են պայքարում Սանդուի ռեժիմի դեմ և չեն պատկերացնում նրանց հետ դաշինք:

Ինչ վերաբերվում է նոր ծնված քաղաքական ուժին՝ «Ժողովրդավարություն տանը», ապա նրանք համարվում են Ռումինիայի գլխավոր ընդդիմադիր  քաղաքական միավորման մոլդովական ֆիլիալ, որը պայքարում է, թե՛ ներկայիս Ռումինիայի, և թե՛ Մոլդովայի իշխանության դեմ:

Նշենք, նաև, որ թեև վերջինս կողմնակից է, որ Մոլդովան վերամիավորվի Ռումինիայի հետ և դառնա ԵՄ անդամ, արմատապես քննադատության է ենթարկում Սանդուի ռեժիմին, վերջինիս հակառուսական ուղուն:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սանդուի իշխանությանը անհրաժեշտ էր, որ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» (PAS-ը) ստանար 50% և ավել: Հակառակ դեպքում՝ Սանդուի կողմից ղեկավարած ուժը, կարող էր կորցնել իշխանությունը:

Եվ ահա, կրկին մոլդովական Սփյուռքի ձայների շնորհիվ, Սանդուին կրկին հաջողվում է ստանալ 50 տոկոսից ավել տեղ խորհրդարանում:

Այն, որ իշխանությունները գնացել են աննախադեպ կեղծումներին, գրեթե ոչ ոք չի կասկածում:

Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Ռուսաստանում ապրում է մոտ 300 հազար մոլդովացի, որտեղ բացվել էին ընդամենը 2 ընտրատեղամաս՝ Մոսկվայում:

Մինչդեռ ԵՄ երկրներում ապրում է նույնքան մոլդովացի, որտեղ բացվել էին մոտ 280 ընտրատեղամաս:

Նույնիսկ այս հարաբերակցությունը արձանագրելը, բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ որակի են եղել անցած ընտրությունները:

Ընդ որում,  Ռուսաստանի ընտրատեղամասերում, ընդդիմությունը հավաքել է ձայների ավելի քան 67%-ը, իսկ եվրոպական երկրներում բացված տեղամասերում՝ Սանդուի քաղաքական ուժը ստացել է  ձայների, ավելի քան 75%-ը:

Պատկերացնենք, որ մոլդովացիները, իրենց երկրից փախչում են Եվրոպա լավ ապրուստի համար և, միաժամանակ, ինքնամոռաց գալիս են ընտրատեղամասեր, որպեսզի քվեարկեն այն ուժի օգտին, որի կառավարման ժամանակ, հեռացել են երկրից, կամ առնվազն նախկինում հեռանալուց հետո, Հայրենիք չեն վերադարձել:

Հարց է առաջանում, եթե նրանք ինքնամոռաց սիրահարված էին Սանդուի ռեժիմին, ապա ինչու չեն վերադառնոըւմ Հայրենիք:

Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանը չունի ներկայիս Մոլդովայի իշխանությունը:

Պարզ է մեկ բան, որ նման «վարկանիշով», Սանդուի ռեժիմը չի կարողանալու երկիր կառավարել, իսկ այդ երկիրը էլ ավելի ծանր վիճակի մեջ է հայտնվելու:

Իսկ եթե դրան ավելացնենք, հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերը, ապա չի բացառվում, որ մոտ ժամանակներս Մոլդովան նույնպես հայտնվի պատերազմական քրոնիկոնում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>