Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Իշխանությունը խրախուսու՞մ է վենդետան. Նարեկ Օհանյանին հերոսացնելու «օպերացիան» սկսված է

News.am-ը գրում է. «Արդեն երկու օր է համացանցում ակտիվորեն տարածվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի կայքում դեռևս այս տարվա փետրվարի 10-ին հրապարակված մի տեսանյութ, որում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ սպանությանն օժանդակելու համար կալանավորված Նարեկ Օհանյանը պատմում է, թե ինչպես է եղբայրը իր ձեռքերում մահացել: Տխուր երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութում ցուցարված են նաև Օհանյանին ձերբակալելու վերաբերյալ կադրեր: Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել: Շատերը կարծիք են հայտնել, որ Նարեկ Օհանյանը լուծել է եղբոր վրեժը և պետք է ազատ արձակվի, ոմանք այնքան հեռուն են գնացել, որ երիտասարդին համեմատել են Թեհլերյանի հետ՝ ցիտելով նրա հայտնի «մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» խոսքերը, որոշներն էլ հակադրվելով նշել են, որ համայնքապետի ազգականներն էլ իրենց հերթին պետք է լուծեն Վալոդյա Գրիգորյանի սպանության վրեժը: Տեսանյութը տարածող էջերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ դրանք իշխանության և Նիկոլ Փաշինյանի պրոպագանդայով են զբաղվում:

Նշենք, որ երբ հայտնի դարձավ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործով առաջին կասկածյալի ինքնությունը (ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս մեկ անձ է ձերբակալվել, ով խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունները), իրավապահները և իշխանության ներկայացուցիչները շտապեցին հաստատել այն վարկածը, թե կատարվածը վենդետա է: Պաշտոնական հաղորդագրություններով հանդես եկան նախ Քննչական կոմիտեն, ապա լրագրողների հետ զրույցում Մերձավանում կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին խոսեց ՆԳՆ խոսնակը, իսկ վերջում Մերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած և ներկայումս դատարանում քննվող սպանության գործի մանրամասները ներկայացրեց գլխավոր դատախազությունը՝ մեղադրյալների խափանման միջոցների հետ կապված պատասխանատվությունը գցելով դատարանների վրա:

Սակայն երեք կառույցներից որևէ մեկը հստակ չտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ նշված այն հարցի պատասխանը, թե «կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»:

Մասնավորապես ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Մերձավանում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո տասնյակից ավելի անգամ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կողմերը հավաքվելու են, պարզեն հարաբերություններ, ինչը կանխվել է, բացի այդ, ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ Նարեկ Օհանյանը եւս եղել է ուշադրության թիրախում: Այսինքն, ՆԳՆ խոսնակի խոսքերից պարզ է դառնում, որ համայնքում իսկապես լարված մթնոլորտ է եղել, և իրավապահների կողմից որոշակի գործողություններ՝ այդ թվում՝ խուզարկություններ, ամեն դեպքում ձեռնարկվել է, սակայն փաստն այն է, որ այդ գործողությունները որևէ արդյունք չեն տվել:

Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի ողջ գործիքակազմ, այդ թվում՝ արտաքին և ներքին դիտում, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների վերահսկում և այլն, իհարկե, դատախազական պատշաճ հսկողության ներքո:

Սակայն Մերձավանում առկա քրեածին իրավիճակը, Նարեկ Օհանյանի՝ նախկինում արված հայտարարությունները, նրա հոգեբանական ծանր վիճակը, «հաշիվ պահանջելու» նպատակով հավաքվելու վերաբերյալ ահազանգերը բավարար չեն եղել իրավապահների համար, որպեսզի խուզարկություններից զատ այլ, ավելի լուրջ գործողություններ և քայլեր ձեռնարկվեն: Նկատենք, որ երբ հարկ է լինում գաղտնալսել քաղաքական հակառակորդներին կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավապահները շատ արագ են կողմնորոշվում և օրինակ՝ բանտախցում կամ անգամ սուրճի ապարատի ներսում գաղտնալսող սարքեր տեղադրում: Ընդ որում, օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները կարող էին սահմանվել ինչպես ոստիկանությունում, այնպես էլ ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում, եթե, իհարկե Մերձավանում տիրող քրեածին իրավիճակի վերաբերյալ դատախազությունը ժամանակին վերլուծություն աներ, և, ըստ այդմ կոնկրետ հանձնարարականներ և  ցուցումներ տար իրավապահներին:

Նշենք, որ օրենսդրությամբ՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում նաև օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում (հանձնարարականներ, ցուցումներ): Նշված լիազորություններն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը: Սա հերթական քայլերից մեկն էր, որը փաստացի դատախազության կողմից չի իրականացվել, իսկ եթե անգամ իրականացվել է, այդ մասին, թերևս մինչ օրս պաշտոնական պարզաբանում առկա չէ: Իսկ նախօրեին տարածած հաղորդագրությունում դատախազությունը բավարարվել է տեղեկացնելով, որ Մերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան և որ գործով մեղադրյալների խափանման միջոցների ընտրությունն իրականացրել է դատարանը: Այս հաղորդագրությունում որևէ խոսք չկա նշված հանցագործության կանխման, նախականխման մասին, մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հանրապետությունում հանցագործությունների նախականխման, կանխման ամենամեծ լիազորությունն ու գործառույթն ունի գլխավոր դատախազությունը, և հենց գլխավոր դատախազի ցուցումով կամ նախաձեռնությամբ պիտի վերլուծվեր Փարաքարում առկա քրեածին իրավիճակը և ըստ այդմ հանձնարարական տրվեր օպերատիվ հետախուզական մարմիններին՝ գործողություններ ձեռնարկել համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հնարավոր հանցագործությունները կանխելու համար: Ընդ որում, նշված հանձնարարականները կարող էին բխել նաև Փարաքարում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նախաձեռնված և արդեն իսկ քննվող քրեական վարույթներից, եթե դրանց օրինականության նկատմամբ դատախազությունն իրականացներ պատշաճ հսկողություն՝ չբավարարվելով միայն կալանքի միջնորդություններով:

Համաձայն դատախազության կանոնակարգի՝ դատախազությունն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի մասին համալիր վերլուծություն, ապահովում օրինականության և առկա հասարակական հարաբերությունների վիճակի մասին տեղեկության հավաքումը, ամփոփումն ու վերլուծությունը: Ըստ նույն կանոնակարգի՝ դատախազությունը կիրառում է համապատասխան միջոցներ՝ նախապատրաստվող կամ կատարված իրավախախտումների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների հիման վրա, ինչպես նաև իր գործառույթներն իրականացնելիս իրավախախտումների մասին տվյալներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում: Հիշյալ դրույթը ենթադրում է, որ դատախազությունը պետք է ժամանակին ուսումնասիրեր նաև Նարեկ Օհանյանի՝ «Հայկական ժամանակին» տված աղմկահարույց հարցազրույցը, իսկ այս օրերին նաև ուսումնասիրի այդ տեսանյութի տարածման հարթակները, վերլուծի տեսանյութը շրջանառության մեջ դնելու պատճառները, «հանցագործի հերոսացման» դրդապատճառները՝ կանխելով «վենդետայից ծնվող նոր վենդետան»: Հակառակ դեպքում տպավորություն է, թե իշխանությունները խրախուսում են վենդետան, իսկ հանցագործությունների կանխման գլխավոր գործառույթն ունեցող մարմինը զբաղված է պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու գործով: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ ողբերգական դեպքից հետո մեղադրանքներ հնչեցին նաև դատախազության հասցեին, այս կառույցը շտապեց իրար հետևից հաղորդագրություններ տարածել այն մասին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ի՞նչ է վերադարձվել պետությանը և թե ի՞նչ նոր հայց են ներկայացրել նախկին պաշտոնյաների դեմ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին գլխավոր դատախազությունը կենտրոնացած է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և քաղաքական գործերով մեղադրանք պաշտպանելու «առաքելության» վրա, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրականացնում է սոցապնախարարի գործառույթներ՝ շրջելով և լուսանկարվելով խնամքի հաստատություններում: Այս համատեքստում ամենևին էլ զարմանալի չէ երկրում տիրող հանցավորության աճն ու քրեածին իրավիճակը: Իսկ այս դեպքի, ինչպես նաև իրավապահ համակարգում տիրող «բարդակի» պատասխանատուներին այս անգամ էլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ կխնայի՝ աղմկոտ պաշտոնանկությունները թողնելով նախընտրական պայքարի վերջին արարին՝ իր ընտրողների աչքին պարզերես դուրս գալու համար նոր մեղավորներ նշանակելով «ուշացած արրդարադատության և անպատժելիության» համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>