Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ սեպտեմբերի 18-ին և 23-ին,
- Շենգավիթում՝ սեպտեմբերի 21-23-ը,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 19-21-ը և 23-ին,
- Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին և 22-ին,
- Շենգավիթում` սեպտեմբերի 23-ին,
- Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

