Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Բանակի բյուջեն կրճատելն Ադրբեջանի պահանջն է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի քանի օր առաջ ելույթ ունենալով ՔՊ համագումարում, Փաշինյանն ասում էր, թե բանակում աննախադեպ ծավալի բարեփոխումներ են արվել ու արվում, ուղղակի որոշել են չթմբկահարել, բարեփոխել, բայց չխոսել, այլ բանակը զարգացնել լուռ ու հետևողական։ Առաջին արձագանքը հանրության այն էր, որ՝ սուտ եք ասում։ Անկեղծ ասած՝ ո՛չ լուռ բառն է համապատասխանում իրենց իշխանության տրամաբայնությանը, ոչ էլ, առավել ևս, հետևողականը, եթե խոսքը բարեփոխման մասին է։ Բանակը զարգացնելը առաջին հերթին զինելն է ժամանակակից զենքերով։ Հլը պատկերացրեք․ գյուղմթերքով բեռնված մի ֆուռ վրաց-ռուսական սահմանը հատում է, էկոնոմիկայի նախարարը մի քանի հատ գրառում է անում ու վազում է Հ1-ի եթեր․ բա պատկերացրեք, որ հանկարծ զենքով բեռնված մի ֆուռ մտնի Հայաստան, սրանք ինչքա՞ն կաղաղակեն։ Անդրամաբանական է, չէ՞, որ բանակին կլուբնիկ տան ու երկու տարի փիարվեն, բայց «Իսկանդեր» գնեն անաղմուկ։ Ի միջի այլոց, ասեմ, որ ժամանակից աշխարհում անաղմուկ զինվելն ուղղակի անհնար է։

Բայց երեկ ՔՊ-ական կառավարությունը ընդունեց որոշում, որը հաստատեց այն մարդկանց տեսակետը, որոնք չէին հավատում բանակի զինմանը։ Ռազմական ծախսերը հաջորդ տարի կկրճատեն 265 մլն դոլարով, ավելի քան 15 տոկոսով։ Նախարարի աշխատավարձը չի կրճատվի, պարգևավճարը չի կրճատվի, պադավատն ու ախռանան չի կրճատվի, զենքի, պատրոնի, երկրի պաշտպանության փողը կկրճատվի։ Հիշեցնեմ, որ Նիկոլը խոստանում էր ևս 2,5 մլրդ դոլարով ավելացնել ռազմական բյուջեն․ բայց դա 2018-ին էր։ Էդ ժամանակ քա՜նի – քանի խոստում գրեցին սառույցին։ Բանակի բյուջեն կրճատելու որոշմանը նախորդել էր բանակի ծառայության ժամկետը կես տարով կրճատելու պոպուլիստական նախագիծը։ Դրանից առաջ էլ բանակից փողով ազատվելու օրենքն էր ընդունվել։ Դրանից առաջ էլ պակասեցրել էին սահմանապահների աշխատավարձը։ Այս մարդիիկ ուղղակի քանդում են բանակը։ Այս իշխանությունը պետական ինստիտուտներ է քանդել վատ կառավարման, փորձ չունենալու, գուցե հրահանգավորված և նման բաների արդյունքում․ իսկ բանակը քանդում են կոնկրետ կառավարության նիստում որոշումներ կայացնելով, Ազգային ժողովում օրենքներ ընդունելով, որոնց կողմ ենն քվեարկում միաձայն բոլոր ՔՊ-ական դեպուտատներն ու նախարարները։ Հետևելով զինվելու մասին տեղեկատվությանը, մարդկանց մոտ տպավորություն է, որ մեր բանակը վերջին տարիներին ոչ էլ նորմալ զինվում էր։ Ուղղակի հիմա չի զինվի կամ նվազ չափով կզինվի արդեն պաշտոնապես։

Համաձայն միջազգային զեկույցի, աշխարհը զինվում է աննախադեպ արագությամբ, համաշխարհային ռազմական ծախսերն ավելացել են կտրուկ։ Անգամ այն երկրները, որ դարերով պատերազմ չեն տեսել․ բոլորն են մեծացնում ռազմական բյուջեն, ԵՄ-ն մեծացնում է, ԱՄՆ-ն հասցրել է ռեկորդային թվի՝ տրիլիոն դոլարի, Գերմանիան 62 մլրդ եվրոյից հասցնելու է 153 մլրդ եվրոյի, 60 հազարով էլ զինվորներին թիվն է մեծացնում․ Կանադան հաջորդ տարի աննախադեպ ավելացնելու է, Ֆինլանդիան 6 միլիարդ եվրո է որոշել ծախսել պաշտպանական տեխնիկայի վրա։ Ռումինիան ռազմական ծախսերն ավելացրել է 43 տոկոսով, Նիդեռլանդները՝ 35 տոկոսով, Շվեդիան,  Չեխիան, Լեհաստանը, Դանիան․․․ Նորվեգիան հայտարարել է մինչև ատամները զինվելու մասին, Ավստրիան բազմաթիվ կործանիչներ է գնել։ Պատերազմից հեռու երկրները տասնյակ տոկոսով ավելացնում են բյուջեն, պատերազմին մոտ երկրները՝ հարյուրավոր տոկոսներով։ Իրանը, օրինակ, 2025-ին 200 տոկոսով էր ավելացրել ռազմական բյուջեն։

Անկախ նրանից՝ պատերազմ լինելու է, թե չէ, դու պարտավոր ես Ադրբեջանի հետ ռազմական բալանսը վբերականգնել։ Պաշտպանության փոխնախարարն ասում է՝ չի լինելու այնպես, որ մեր պետական բյուջեն այնքան ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին։ Բայց դու չես ավելացնում, պակասեցնում ես՝ Ադրբեջանի ավելացմանը զուգահեռ։

Ու հլը հիշեք, թե զինվելը պակասեցնելը, իսկ երևի ավելի ճիշտ է ասելը՝ չզինվելը տեղեկատվական ինչ ներարկումներով սկսվեց։ Սկզբում Ասում էին՝ ՀԱՊԿ անդամ ենք, դրա համար զենք չեն տալիս։ Հետո ասացին՝ Ադրբեջանը մեր գործընկերների վրա ազդում է՝ զենք չեն տալիս, պայմանագրերը հետ են տալիս։ Հետո ասացին՝ փողը տվել ենք, զենք չեն տալիս։ Ինչ ասես որ չէին մոգոնում՝ արդարացնելու իրենց չզինվելը։ Հետո ասացին առնում ենք, չենք կարողանում բերել, լոգիստիկ խնդիր կա։ հետո ասացին՝ որ ասում ենք Արարատը մերն ա, զենք չեն տալիս։ Իսկ հիմա վերջնապես անկեղծացան՝ զենք չեն տալիս, որովհետև չենք առնում, չենք զինվում, մեզ պետք չէ, մենք խաղաղության ենք գնում։ Ադրբեջանը զինվում է, պատերազմի է գնում, ջհանդամը իրեն, մենք խաղաղության ենք գնում։ Ի միջի այլոց, որ հանկարծ զինվում են էլ, հայտարարում են՝ զինվում ենք, բայց երրորդ կողմի դեմ չէ, Ադրբեջանը որ հարձակվի, մենք չենք պաշտպանվի, էդ զենքերը դրա համար չեն։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի հետ «խաղաղության գնացող» Ադրբեջանը։ Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է ռազմական ծախսերը․ ընթացիկ տարում ամբողջ բյուջեի 20 տոկոսից ավելին ռազմական ծախսերին էր հատկացրել։ Ադրբեջանը հայտնվել է ամենաշատը զենք գնող 20 երկրների ցանկում։ Ալիևն ասում է՝ մեծ թափով զինվում եմ, ինչ իմանաս ինչ կլինի, կարող է՝ պատերազմ լինի, ու գնում է հարձակողական զենքեր։ Իսկ սրանք ասում են՝ չէ, այլևս խաղաղության դարաշրջան է, զենք պետք չէ, բանակ պետք չէ, ամեն ինչ՝ մինիմալով։ Իրենց թալանն ու իրենց հարստանալը մինիմալով չեն կազմակերպում։ Թոշակը մինիմալով, զենքը՝ մինիմալով, տնտեսության իրական աճտը՝ մինիմալով, թալանը, գնաճը, կոռուպցիան՝ մաքսիմալով։

Ընդամենը վերջերս Ադրբեջանի և Պակիստանի ռազմական ներկայացուցիչները պայմանագրեր կնքեցին, Ադրբեջանը ձեռք բերեց կործանիրչներ՝ կնքելով Պակիստանի օպատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքը։ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության արդիականացմանն օգնելու մասին, այս ամիս Ադրբեջանը ստացավ Իսրայելից զինամթերքի, զինտեխնիկայի հերթական խմբաքանակը, Ադրբեջանը նոր զենքեր է ձեռք բերել Չեխիայից ու Սալովակիայից և այլն և այլն, ամեն օր են ռազմական ինքնաթիռները գնում-գալիս։ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 50 տոկոսով, մեզ մոտ աճել է ՔՊ-ականների բարեկեցությունը, ոչ թե 50, այլ՝ 500, 1000, տեղ-տեղ՝ 5 հազար տոկոսով։ 

Սրանք էին, չէ՞, ասում՝ նախկինները լավ չեն զինել։ Հիմա իրենք հա՛մ կրճատում են բանակի բյուջեն, հա՛մ ասում են՝ ինչպե՞ս զինվենք, եթե չգիտենք, թե ումից ենք ուզում ուժեղ բանակ ունենալ, ո՞ր մեկից ուժեղ լինենք։ Եվ քանի որ չգիտեն ումից պետք է ուժեղ լինել, դրա համար էլ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձրել են ամենաթույլը, ինչպես որ պետությունը։

Կարճ ասած՝ Հայաստանի չզինումը ինչո՞վ կարող է պայմանավորված լինել։ Ըստ ամենայնի, սա Ադրբեջանի ուղիղ, հրապարակային հերթական պահանջի կատարումն է։ Ալիևը այս տարեսկզբին հայտարարեց, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը ու վերադարձնի Հնդկաստանից, Ֆրանսիայից գնած զենքերը։ Մեկ այլ ելույթում ասաց՝ Հայաստանի զինվելն ու խաղաղության պայմանագիրը անհամատեղելի են։ Իսկ Նիկոլը հանուն խաղաղության պայմանագրի պատրաստ է ամեն ինչի։ Նա կատարումէ  Ադրբեջանի նախապայմանները՝ ըստ հերթականության։ Չի բացառվում, որ իր գնած զենքերը հետ հանձնի ումից գնել է, ինչպես որ նախկին 30 տարվա գնած զենքերը պատերազմի ժամանակ առանց կրակելու, առանց օգտագործելու հանձնեց Ադրբեջանին։

Ստացվում է, որ Հայաստանը, իրեն զրկելով լիարժեք պաշտպանունակությունից, բանակից, զենքից, թողնում են Աստծո հույսին։ Հուսամ խաղաղությամբ խանդավառվածները պատկերացնում են, թե ինչ վտանգներ կան այս ամենի տակ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>