Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան)՝ Օլիմպիական խաղերի համաշխարհային ռեկորդակիր. Տեսանյութ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան):
Եվգենյան հավաքել է 81.06 միավոր՝ գերազանցելով սեփական ռեկորդը:
Նա աշխարհի նախորդ ռեկորդը սահմանել էր 2017-ին Տոկիոյում կայացած աշխարհի թիմային առաջնությունում, որում գրանցել էր 80,85 միավոր:
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Եվգենյա Մեդվեդևային է պատկանում նաև գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը (233.41 միավոր):