Կախված հանրային հուզումների ծավալից` Նիկոլը կորոշի, թե ինչպիսի պատիժ պետք է սահմանվի Միքայել Սրբազանի նկատմամբ
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Նիկոլի խամաճիկի կարգավիճակում հայտնված դատական համակարգը այսօր մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին շինծու քրեական գործով: Բայց պատժի ձևն ու չափը չհրապարակվեց: Սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է Փարաքարի սպանություններով: Հավանաբար նստել, որոշել են, որ Սրբազանի նկատմամբ պատժի հրապարակումը կարող է էլ ավելի սիրել բողոքական տրամադրությունները: Լավագույն տարբերակը ոտքերը կախ գցելն է: Կախված հանրային հուզումների ծավալից` Նիկոլը կորոշի, թե ինչպիսի պատիժ պետք է սահմանվի Սրբազանի նկատմամբ:
Դե պատժի մասին տեղեկությունն էլ WhatsApp-ով կուղարկի դատավորին, որ դահլիճում կարդա»:

