Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Պատերազմ Արցախում
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»

Թրամփը կանխատեսում է ԵՄ-ի անկումը, նշում որ 7 պատերազմ է կանգնեցրել և քննադատում է ՄԱԿ-ին՝ իր հեռասուֆլյորի չաշխատելու համար

Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր  ելույթը սկսեց ՄԱԿ-ի ղեկավարությանը քննադատելուց, երբ տեսավ որ իր հեռասուֆլյորն չի աշխատում:

«...Ինձ համար ընդհանրապես դժվար չէ խոսել առանց հեռասուֆլյորի, հատկապես որ այն, միևնույն է, չի աշխատում։  Նման իրավիճակներում խոսքերը սրտից են բխում։ Բայց պետք է ասեմ. ով էլ որ պատասխանատու է այդ հեռասուֆլյորի  համար, ակնհայտորեն խորը խնդիրների մեջ է լինելու...»,- կես կատակ, կես լուրջ սկսեց իր ելույթը ԱՄՆ նախագահն:

Ըստ նրա՝ այսօրվա ԱՄՆ-ն աշխարի ամենադինամիկ զարգացող երկրներից է դարձել՝  իր վերնտրվելուց հետո:

«...Իմ ղեկավարության ներքո էներգիայի ծախսերը նվազել են, բենզինի գները, սննդամթերքի գները և հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են, գնաճը հաղթահարվել է։ Միակ բանը, որ աճում է, ֆոնդային շուկան է, և այն ռեկորդներ է սահմանում...»,- նշել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝  Բայդենի վարչակազմի չորս տարիների ընթացքում երկիր է մուտք գործել 1 տրիլիոն դոլարից պակաս նոր ներդրումներ։ Մինչդեռ իր  նախագահության ութ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն արդեն ստացել է  ավելի քան 17 տրիլիոն դոլար։

ԱՄՆ-ի նախագահը հայտարեց, թե կանգնեցրել է 7 պատերազմ (այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անունները հոլովելով), ակնարկելով, թե ՄԱԿ-ը այդ հարցերում անգործունյա դրսևորում է ցուցադրել:

Թրամփը կրկին նշել է, որ ՄԱԿ-ից ԱՄՆ-ն ոչինչ չի շահել:

«...Հեռասուֆլյորի անսարքությունից բացի, ՄԱԿ-ից ստացա նաև  մի էքսկալատոր, որը բարձրանալու ճանապարհին կանգ էր առնում ուղիղ մեջտեղում...»,- հեգնեց Թրամփը ՄԱԿ-ի քարտուղարությանը։

Հետո Թրամփը անդրադարձավ ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, նշելով, որ դրա լուծումը հեշտ գործ չէ:

Նա մեղադրեց ԵՄ երկրներին, որոնք իրենից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երբ, ըստ ԱՄՆ նախագահի, իրենք են շարունակում գնել ռուսական էներգակիրները:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ այսօր, ԵՄ երկրների էներգակիրների ավելի քան 20 տոկոսը ռուսական է: Իսկ միջնորդավորված ձևով գնումները հաշվելիս՝ այդ ցուցանիշը կգերազանցի 30 տոկոսը:

Բացի այդ, Թրամփը հայտարարում է, որ եթե ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանում նաև Չինաստանի և Հնդկաստանի հանդեպ, ապա նրանց պահանջները Թրամփին՝ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, կրում են երկրերեսանի բնույթ:

Արևմտյան փորձագետները Թրամփի այս հիմնավորումը բացատրում են երկու գործոնով:

Առաջինը՝ նա չի ուզում փչացնել իր հարաբերությունները Պուտինի հետ, և երկրորդ, եթե ԵՄ-ն ամբողջովին հրաժարվի ռուսական էներգակիրներից և պատժամիջոցներ մտցնի Չինաստանի դեմ, ապա դրանից ԱՄՆ տնտեսությունը էլ ավելի կշահի:

Այսպիսով, ըստ փորձագետների, իր այս մոտեցմամբ Թրամփը մեկ կրակոցով, փորձում է երկու նապաստակ սպանել:

Իսրայելի և Պաղեստինի կոնֆլիկտում, ինչպես և ենթադրվում էր, Թրամփը ամբողջովին աջակցեց Իսրայելին:

Անրադառնալով ԵՄ-ի երկրներին, Թրամփը նշեց, որ նրանք ներգաղթի պատճառով կարող են հայտնվել  շատ ծանր դեմոգրաֆիկ վիճակում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը խիստ քննադատեց նաև ԵՄ-ի, այսպես կոչված «կանաչ քաղաքականության» օրակարգը:

 Մենք ազատվում ենք այսպես կոչված «վերականգնվող աղբյուրներից», նշեց Թրամփը։

Քամին չի փչում, այս հսկայական հողմային տուրբինները, ամենամեծ խաբեությունն է, որ վերջին տարիներին ներկայացնում էին մարդկությանը:

«...Սա երբևէ հորինված ամենաթանկ էներգիայի աղբյուրներից է։ Էներգիան պետք է եկամուտ ստեղծի, այլ ոչ թե վնասներ։ Այստեղ կորուստները այնքան մեծ են, որ առանց կառավարության հսկայական սուբսիդիաների դրանք նույնիսկ գոյություն չէին ունենա...»,- նշեց Թրամփը։

Ըստ նրա՝ նույն Չինաստանը վաճառելով այդ տուրբինները արևմտյան երկրներին, ինքն իր երկրում դա գրեթե չի օգտագործել, հասկանալով դրանց ոչ էֆեկտիվ լինելը:

Եվրոպան, սակայն, շարժվում է հակառակ ուղղությամբ և գտնվում է կործանման եզրին՝ «կանաչ» էներգիայի օրակարգի պատճառով, նշեց ԱՄՆ նախագահն։

«...1982 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենը կանխատեսեց, որ իբր, կլիմայի փոփոխությունը մինչև 2000 թվականը կհանգեցնի համաշխարհային աղետի: Նա ասաց, որ դա կլինի նույնքան անդառնալի, որքան միջուկային ապոկալիպսիսը: Ահա թե ինչ էր պնդում ՄԱԿ-ը այն ժամանակ: Եվ ի՞նչ պատահեց: Ոչինչ չպատահեց: 1989 թվականին ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյա հայտարարեց, որ տասը տարվա ընթացքում գլոբալ տաքացման պատճառով ամբողջ երկրներ կջնջվեն երկրի երեսից: Դա նույնպես տեղի չունեցավ: Եվ եթե մտածեք 1920-ական և 1930-ական թվականների մասին, այն ժամանակ,  մարդկանց վախեցնում էին «գլոբալ սառեցմամբ»: Հետո նրանք սկսեցին մարդկանց վախեցնել «գլոբալ տաքացմամբ»: Բայց երբ ջերմաստիճանը սկսեց իջնել, նրանք այն վերանվանեցին «կլիմայի փոփոխություն»: Իմ կարծիքով, սա աշխարհին երբևէ պարտադրված ամենամեծ խաբեությունն է...»,- վերջում նշեց Թրամփը, ավելացնելով, որ իրեն վատ է զգում, թե ինչպես են այսօր խաբում եվրոպացիներին, որի հետևանքները կլինեն իրենց համար անչափ տխուր:

ԱՄՆ նախագահը նշեց, որ ԱՄՆ-ն նույնպես ընթանում էր այդ ուղիով, սակայն իր վերընտրությամբ, նա կարողացել է կանգնեցնել այդ գործընթացը:

Թրամփն իր այս քաղաքականության տրամաբանությունը բացատրեց նրանով, որ գլոբալիստները որոշել էին եվրոպայից արտադրությունը տեղահանել դեպի զարգացող երկրներ:

Որի արդյունքում, ըստ նրա, այսօր, այսօր Եվրոպայում էլեկտրաէներգիայի վճարները չորսից հինգ անգամ ավելի բարձր են, քան Չինաստանում և երկուսից երեք անգամ ավելի բարձր, քան՝ Միացյալ Նահանգներում։

Ահա թե ինչու Ամերիկան ​​դուրս եկավ Փարիզի կլիմայական համաձայնագրից, նշեց Թրամփը։

Մենք հպարտ ենք ամբողջ աշխարհով մեկ էներգիա արտահանելով։ Մենք այժմ աշխարհում ամենամեծ արտահանողն ենք  դարձել, հպարատացավ Թրամփը, նշելով, որ նախկինում ԱՄՆ-ն գնում էր էներգակիրները այլ երկրներից:

Վերջում Թրամփը կոչ արեց պաշտպանել  մարդկանց ազատությունը ողջ աշխարհով մեկ, նշելով, որ դրա մեջ ենթադրում է նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը, այդ շարքում նշելով, որ այսօր ամենահալածվող կրոնը հենց քրիստոնեությունն է:

Վերջում ԱՄՆ նախագահը կոչ արեց մարդկությանը միասնանալ, նոր արժեքների հիման վրա, որտեղ չեն լինի խաբեություններ ու բռնություններ:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>