Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հանդիպումը Սիրիայի հարցով
Աստանայում մեկնարկել է Սիրիայում հրադադարի վերահսկման Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կոնտակտային օպերատիվ խմբի համատեղ նիստը, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետներ, հայտնեց «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկատվական աղբյուրը:
Ավելի վաղ Աստանայում սիրիական կարգավորման երաշխավոր երկրները պայմանավորվեցին Սիրիայում հրադադարի պահպանման վերահսկման եռակողմ ձևաչափի վերաբերյալ: Այժմ փորձագետները պետք է մշակեն դրա մեխանիզմի և գործարկման մանրամասները:
ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Ղազախստանի արտգործնախարարն էլ նշեց, որ հանդիպումը տեխնիկական բնույթ է կրում և խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակություն կդառնա:
Zham.am