Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Մենք առաջարկում ենք, ոչ թե կարգալույծ անել, այլ պաշտոնազրկել. Բագրատ սրբազանը՝ 10 եպիսկոպոսներին

Փաշինյանի և իր քաղտեխնոլոգների հմուտ մանիպուլյացիան 2․0․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ գիշերվանից մինչև այսօր առավոտ Փաշինյանն արդեն 4 գրառում էր արել․ զգացվում էր, որ բոլորովին խաղաղ գիշեր չի ունեցել։ Գրառումից արտաքին մասով պարզվում է, որ այդ մարդը հաշտ չէ ինքն իր հետ․ ընթերցողը հարց է տալիս՝ ինչի՞ համար ես դու կռվում նախկին նախագահների շքի հետ, եթե երկու օր առաջ ժամուկեսանոց ելույթ էիր ունենում և ասում, թե խաղաղության դարաշրջանը եկել է, ամեն ինչ լավ է, ժողովուրդը երջանիկ է ապրում, քեզ օրհնում է, որ էլ դու սուս։ Բայց էդ սաղ մի կողմ․ դարձյալ բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին․ սա էլ է ուշագրավ․ նա ինքն էր արհամարհվելուց հետո ասել, որ այդ թեման այլևս փակ է, էլ բանավեճի չի հրավիրելու։ Բայց իրականում Փաշինյանի այդ նյարդային գրառումները և այսօրվա քննարկման էլ ավելի նյարդային խոսքը քաղաքական, նախընտրական տեխնոլոգիա է՝ կոնկրետ նպատակով։

Փաշինյանին կարելի էր պատասխանել բոլոր ասպեկտներով, բայց տեսա, որ հենց իր գրառումների տակ ժողովուրդը բոլոր սխալները բարձրաձայնում է ու տեղին քննադատում՝ թե՛ ժողովրդավարության մասով, թե՛ պատերազմը բերելու մասով, թե՛ որդուն ցուցադրաբար Արցախում ծառայելու ուղարկելու և շաբաթը մեկ պետական վերտալյոտով տեսակցության գնալու և այլ մասերով։ Ժողովուրդը նրան պատասխանում է, մենք փորձենք հասկանալ քաղաքական տեխնոլոգիայի էությունը, հատկապես նախագահներին դիմելու մասով։

Քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, տեխնոլոգները նշում են, որ առաջիկա ընտրություններում՝ հերթական կամ արտահերթ, այս պահի համար պարզ է քաղաքական հիմնական ուժերի դասավորությունը։ Այս պահին ընդդիմադիր ուժերից, որոնք հնարավորություն ունեն ընտրություններում Փաշինյանին իշխանազրկելու բավականաչափ ձայներ հավաքել, ընդամենը երկուսն են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժն է լինելու և Սամվել Կարապետյանի դեռ ձևավորվելիք ուժը։ Նշեմ, որ հարցումներով ևս այդ պատկերն է․ վերջին հրապարակված հարցմամբ, որին մասնակցել են պոտենցիալ ընտրողները, Քոչարյանի և Կարապետյանի քվեները միասին գերազանցում է Նիկոլին։ Վստահաբար, այդ պատկերն ունի նաև Նիկոլն ինքը։ Եվ ուրեմն, նրա գլխավոր խնդիրն է իր այդ երկու հիմնական հակառակորդներին, որոնցից իր իշխանության համար վտանգ է զգում, վարկաբեկել, եթե հնարավոր լինի՝ չեզոքացնել։ Ու այդ գործընթացը սկսել է վաղ, որ մինչև ընտրություններ մի բան անի, հակառակ դեպքում հետո էլ չի հասցնի։

Ի՞նչ արեց Նիկոլը, այդ նպատակի համար․ Սամվել Կարապետյանին միանգամից կալանավորեց․ ամենայն հավանականությամբ, արդեն ուներ տեղեկություն, որ նա քաղաքական նպատակ ունի, և եկեղեցուն աջակցող խոսքը պատրվակ դարձնելով՝ անմիջապես կալանավորեց։ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, որ իր հիմնական հակառակորդը լինի սահմանափակված, լիարժեք իր վերասկողության տակ։ Փաստացի՝ Սամվել Կարապետյանը 24-ժամյա ոչ միայն հսկողության տակ է, այլև տեսաձայնագրման․ նրա հետ բոլոր խոսակցությունները, շփումները, կարող ենք վստահ լինել, ձայնագրվում են, գործունեությունը սահմանափակված է լիարժեք։ Բայց սա նաև խնդիր է Փաշինյանի համար․ Սամվել Կարապետյանը լինելով կալանքի տակ՝ հեղինակությունը էլ ավելի է բարձրանում, անգամ շարժում է ստեղծվել, որն արդեն թափ է հավաքում և շուտով ավելի շատ անդամ կունենա, քան Փաշինյանի կուսակցության անդամներն են գործունեության 9 տարում։ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է, ու դա Փաշինյանի համար կոմֆորտ է, բայց անգամ նրա նկարները, որ շրջում են համացանցում և լրատվամիջոցներով, իր օգտին են․ վաղը, երբ սկսի դատավարական փուլը, ուղիղ եթերները, Սամվել Կարապետյանը խոսի, Նիկոլի համար էլ ավելի գլխացավանք է դառնալու․ կարծում եմ՝ հենց այդ պատճառով է, որ մի քանի ամիս լինելով կալանքի տակ, գործարար-բարերարի նկատմամբ ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում, անընդհատ մտածում են քննչական մարմինները, թե էլ ինչ մեղադրանք մոգոնեն, որ գոնե մինչ ընտրություններ, նախաքննությունը չավարտվի, գործը դատարան չմտնի, Սամվել Կարապետյանը չերևա։ Կարապետյանին ֆիզիկապես մեկուսացրել է, իսկ թիմին չի անդրադառնում, ակնհայտ է՝ կշիռը չմեծացնելու համար։

Ի դեպ, Սամվել Կարապետյանի կերպարի դեմ իր պայքարը էլ ավելի դժվար է, որովհետև իր սիրած հնարաքներից և ոչ մեկը նրա դեպքում չի աշխատում․ երբեք պետական պաշտոնյա չի եղել, իշխանություն չի եղել․ դրսում աշխատել է փող, Հայաստանում բերել-ծախսել է՝ չակնկալելով եկամուտ։ Մի խոսքով, կպնելու տեղ չկա։

Մյուս հիմնական հակառակորդը դարձյալ Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ իր հետ չի պայմանավորվում արդեն 8-րդ տարին է, ցույց է տալիս, որ չի էլ պատրաստվում, չի զիջում իր սկզբունքային դիրքը, պայքարում է, չնայած ռեպրեսիաներին, ասել է, որ մասնակցելու է ընտրություններին․ չի մանրամասնել, բայց գիտեն Քոչարյանի հնարավորությունը, ուժը։ Բայց Փաշինյանն այստեղ էլ ունի մեծ խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանի հետ մրցակցության մեջ ինքը պարտվում է, ամեն առումով․ 10 տարի Քոչարյանն է եղել նախագահ, 8 տարի ինքն է վարչապետ, բայց երկրորդ նախագահի ժամանակվա բոլոր ցուցանիշներին զիջում է, անվտանգությունից մինչև ներդրումային միջավայր, Արցախի հարց, բանակցություններ, Սփյուռք, ներգաղթ, բանակ, միաջազգային հեղինակություն և այլն։ «Ատելի նախկիններ» քարոզչական կերպարը, առանձին Քոչարյանի դեպքում չի աշխատում, բայց մյուսներին, բոլորին իրար կապելով՝ աշխատում է։ Եվ ուրեմն, Նիկոլին կամ իր քաղտեխնոլոգներին, անհրաժեշտ է, որ Քոչարյանին միավորի, կպցնի մյուսներին, ցույց տա ոչ միայն նրա ղեկավարած 10-ամյակը այլ ամբողջ նախկին 30 տարին։

Տեսե՛ք․ ժողովրդի աչքերում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից խլել է իշխանությունը կամ ստացել և քցել է իշխանությունը, նայած ով ոնց է դիտարկում, ամեն դեպքում հաղթել է․ վրադիր՝ մինչ օրս շահարկվող բոլոր վատ երևույթների մեծամասնությունը հենց Սարգսյանի ղեկավարման շրջանից են․ արդար՝ թե, ո՛չ, կարևոր չէ, դրանք բոլորը դեռ մինչ այսօր, բավականին արդյունավետ շահարկվում են և ամեն հարմար առիթով մատնացույց են արվում։ Հարմար է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը, ում հետ եղել է նույն թիմում, գիտի մասնավոր բաներ, որոնք կարող է օգտագործել․ բացի այդ՝ արդեն քաղաքական մայրամուտին գտնվող գործիչ է, ում դեմ պայքարելը ամենևին դժվար չէ․ օգնության է հասնում նաև անկախության առաջին տարիների դժվարությունները, մութ, ցուրտ, ՀՀՇ բարքեր, քաղաքական սպանություններ և այլն․ այդ բոլորը կապվում է հենց Տեր-Պետրոսյանի շրջանի և կերպարի հետ, որը մեծամասամբ նեգատիվ հիշողություններ է արթնացնում։ Ու հիմա երբ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ևս ներքաշում է այս խմբի մեջ, նա արդեն չի պայքարում առանձին Քոչարյանի դեմ, որը դժվար է, այլ պայքարում է նախկինների դեմ, որնք ճիշտ է՝ տարբեր են, բայց մի տեղում հայտնվելու դեպքում՝ դառնում են ընդհանուր խոցելի և ոչ ցանկալի։ Այս տեխնոլոգիան բավականին արդյունավետ օգտագործվեց հենց 2021 թվականի նախընտրականի ժամանակ, երբ մի կողմից 3 նախկին նախագահներն էին, ուղիղ իրենց դեմքերով, դեմ ելած «որբի» կերպարում խեղճ ու կրակ Նիկոլին, որը «խեղճ հարիֆն էր»։

Գաղտնիք չէ, որ երեք նախկին նախագահներն էլ շատ տարբեր են, գաղտնիք չէ, ունեն տարբեր մոտեցումներ բազմաթիվ հարցերում ու հաճախ դրանք սուր արտահայտված տարբերությունն են, շատ սուր քննադատել են միմիանց, հրապարակայնորեն, պայքարել ու պայքարում են դեռ մինչ այսօր․ դա ևս փաստ է։ Բայց, դա չի խանգարում Նիկոլին ու իր քաղտեխնոլոգներին, իրար հետ կապ չունեցող երեքին միավորել է «նախկիններ» բացասական իմաստով անվան տակ ու ասի՝ ժողովուրդ, սա՛ է ընդդիմությունը, ես պայքարում եմ ձեզ հետ միասին այ էն սաղ վատ բաների դեմ, որոնք շատ վաղուցվանից են դեմոնիզացված, շատ ժամանակ՝ ավելին, քան եղել են։ Նորից եմ ասում՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ մրցակցության մեջ մտնի Քոչարյանի կերպարի, արդյունքների, կառավարման տարիների առումով՝ տուժելու է։ Անկեղծորեն ասեմ, եթե Քոչարյանի կառավարման տարիների ցուցանիշները համեմատենք նաև իրեն նախորդած և հաջորդած ղեկավարների հետ, նրանք ևս տուժում են։ Այ դրա համար էլ Նիկոլը փորձում է երեքին միասին ցույց տալ ու օգտագործել բոլոր անհաջողությունները մեկ տողով։ Մի քանի օրինակ բերեմ․

Նիկոլի օրոք սնունդը թանկացել է համարյա եռակի, Քոչարյանի օրոք՝ 10 տարի գնային լուրջ կայունություն է եղել․ մրցելու տեղ չկա։ Պետական պարտքը Քոչարյանի 10 տարիների ընթաքում կուտակվել էր ընդամենը 1,7 մլրդ դոլարից պակաս, Սերժ Սարգսյանի օրոք հասել շուրջ 7 մլրդ դոլարի, Նիկոլի օրոք արդեն 14 մլրդ դոլար է։ Դարձյալ խոսելու տեղ չունի։ Աղքատությունը Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ մոտենում էր բնակչության 60 տոկոսին․ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հասավ շուրջ 27 տոկոսի, այսինքն կրկնակիից ավելի իջավ․ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից անցել է 17 տարի, իսկ աղքատությունը 27 տոկոսից ընդամենը իջել է 24 տոկոսի։ Այսինքն Քոչարյանը նվազեցրել էր 60 տոկոսով, Սերժ Սարգսյանը 3 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ համարյա ոչ մի, իր նախորդի համեմատ։

Անընդհատ ասում են նախկին բարքեր, հանցավորություն, բեսպրեդել, հանցագործություններ, սպանություններ․ եկեք դա դիտարկենք։ Նիկոլ Փաշինյանի օրոք տարեկան գրանցվում է 40 հազարից ավելի հանցագործություն։ Ռոբերտ Քոչարյանը երբ գնաց իշխանությունից, հանցավորության մակարդակը իջեցված էր տարեկան մինչև 8 հազարի, որը ավելի քիչ էր, քան Սովետի թվերին։ Նիկոլի նախարարը լրագրողին ծեծում է կամերաների առաջ, էդ նախարարին բերում-նշանակում են ԱԺ փոխնախագահ, Քոչարյանի օրոք նախարարը էլեկտրիկի էր ծեծել հոսանքը անջատելու համար, պաշտոնից հեռացրեց ու էդպիսի բազմաթիվ դեպքեր։ Քոչարյանի հետ չի կարող համեմատվել, դրա համար էլ միացնում է նախկիններին իրար, որ միացնի նաև էն ժամանակը, երբ Երևանի քաղաքապետը մարդ էր ծեծում, ազատում-բերում էին մինիստր։ Էդքան ասում են՝ պադեզդներում սպանում էին, փողոցներում գնդակահարում էին․․․ Գիտակ մարդը տեղյակ է, որ դա Լևոնի ժամանակ էր։ Բայց երբ Նիկոլը միացնում է այդ երեք ժամանակները, ստացվում է, որ էդ սպանությունները մեկ բառով կոչվում են նախկինների ժամանակ։ Ժողովրդի հիշողություն էլ, ներողություն, կարճ է, չի խորանում էդքան։ Ի միջի այլոց, քաղաքական մահ ու սպանություններին անդրադարձել եմ, թե որքան շատ են Նիկոլի օրոք։

Խոսեք գործարարների հետ, որոնք բիզնես են արել Հայաստանում մի 20-25 տարի ու հարցրեք ե՞րբ էր ավելի լավ։ Հիմա, երբ գործարարների վրա միլիոնների ու տասնյակ միլիոնների տուգանքներ են գրում, նալոգ են դնում, կալանավորում են, փայ են մտնում, իբր պետական, հիշում են երկրորդ նախագահի տարիները․ ինչ-ինչ, բայց սենց բեսպրեդել չի եղել։ Բայց սրան ձեռք չի տալիս, դրա համար էլ ասում է՝ նախկիններ, որ ասի՝ բա լավ է՞ր, որ Սաշիկը 50/50 կամ Լևոնի վախտվա 5000 դոլարով մեծ շենքերի սեփականացնումները և այլն։

Ասում է՝ խաղաղ է, բանակում չեն զոհվում, նախկինները նախանձում են, տխուր են։ 5 հազար մարտական զոհ դու ես տվել, 92 մարտական զոհ՝ Քոչարյանի ամբողջ 10 տարում, դու ի՞նչ ես խոսում։ Քոչարյանի ժամանակ հա՛մ եղել է ամենաքիչ զոհը, հա՛մ բանակցել են Արցախի ինքնորոշման շուրջ, քո ժամանակ բանակցել ես հողերը տալու շուրջ ու հողերը տալու համար զոհել ես 5 հազարին բանակցել ես, որ հանձնես ու հանձնել ես զոհերով, դրա հերոսությունը ո՞րն է։ Ամեն օրներս սկսում է, թե Լարսը փակ է, էսքան ֆուռ է բեռնված կանգնած, էսքան օր է, ապրանքը փչանում է և այլն․ մինիստրդ 1000 ֆուռից 10-ը անցնում է, ելնում ասուլիս է տալիս, գլուխ է գովում։ Էդ ե՞րբ է Քոչարյանի ժամանակ ֆուռ կանգնել Լարսում, ապրանք փչացել, բոլորը գնում ֆսսալեն անցնում, ետ էին գալիս, ոչ մեկդ իսկի խաբար էլ չի եղել․ որովհետև էդպիսի թեմա առհասարակ չի եղել։ Բոլոր ոլորտներում՝ դիվանագիտություն, Սփյուռքի հետ հարաբերություններ, գյուղատնտեսություն, արտաքին կապեր, բանակցություններ, ներդրումներ, անվտանգություն, ամեն տեղ պարտվում է  երկրորդ նախագահին։ Այ դրա համար է այս հնարքը։

Նիկոլ Փաշինյանը ուզում է իրավունք ունենալ համեմատելու իրեն նախկին բոլորին միասին վերցրած, դրա համար խառնում է երեքի ժամանակները, քաղաքական կապիտալը և փորձում օգտվել։ «Բա լավ է՞ր, որ նախկինների ժամանակ» թեզին ուզում է կենդանություն տալ։ Բայց հարց ես տալիս՝ ո՞ւմ ժամանակ, պապանձվում է։ Դրա համար որպեսզի հաղթի Ռոբերտ Քոչարյանին, իրեն պետք է ոչ թե Քոչարյանը մենակ, այլ՝ բոլոր նախկինները միասին, ինչպես որ եղավ 2021 թվականին «իմ դեմ դուրս են եկել նախկինները, ժողովուրդ ջան, ես ձեր ծոցից եմ, ես որբ եմ, խեղճ հարիֆն եմ, գցել են ջեբս, օգնեք ինձ»։

Կարճ ասած՝ ի՞նչ է հոգեվարքը․ հոգեվարքը կյանքի վերջին վայրկյաններն են, մահվան սկիզբը․ արտահայտվում է դժվարացած շնչառությամբ, որն ուղեկցվում է խռխռոցով, գիտակցության կորստով, կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Քաղաքական հոգեվարքը կարող է տևել մի քանի ամիս։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է քաղաքական հոգեվարքի մեջ, որը քաղաքական մահը կարձանագրի մոտ 9 ամսից։ Նա դիմում է նույն քարոզչական տրյուկին, որն աշխատել է մեկ անգամ, երկրորդ անգամ ևս հնարավոր է աշխատի, եթե ժողովուրդը այդպես էլ չհասկանա, ինչպես են իրեն մատների վրա ֆռռացնում Նիկոլն ու իր, վստահ եմ, օտաերկրյա հովանավորների հմուտ քաղտեխնոլոգները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan