Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ, հողերն ինքն է վաճառել․ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Վաչագան Ղազարյանը պիտի թալաներ, որ հիմա էլ հետ բերի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հատիկ առ հատիկ հետ է բերում թալանը, հիմա իր թալանածներից քանի՞ հատիկն է հետ բերել, և իր մոտ քանի՞ հատիկ է մնացել։

News.am-ը հաղորդում է, որ ճշտող հարցին՝ բա եթե թալան չի եղել, ի՞նչ հաշտության եք գնում դատախազության հետ, ի՞նչն եք վերադարձում և ինչու՞ եք վերադարձում։ Լրագրողն ընթերցեց դատախազության հայտարարությունը, որտեղ գրված է. «Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը «Եռաբլուր» պանթեոնի չորս միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը»։

Ի պատասխան Վաչագան Ղազարյանն ասաց. «Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021 թվականին, հետո իրենք կանչել են ասել են՝ պիտի հետ վերադարձնեք, հետ ենք վերադարձրել։ Հետո արդեն մենք կապացուցենք։ Վերադարձրեցինք, որպեսզի... հիմա ասե՞մ, թե հասկացաք։ Վերադարձեցինք, որովհետև դա իմը չէր։ Թե ումն էր, դատի ժամանակ կերեւա»։

Հարցին՝ բա ո՞նց է դա հայտնվել ձեր տիրապետության տակ,  նա արձագանքեց. «Դե տվել են, հայտնվել է։ Դատի ժամանակ կերևա՝  ով է տվել։ Ես չեմ ասել՝ Սերժ Սարգսյանն է տվել, ես ուրիշ բան եմ ասել»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուն, Ղազարյանն ասաց. «Ես ցուցմունք չեմ տվել»։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը քրեական վարույթով մեղադրվում է, նա ասաց. «Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ,  հողերն ինքն է վաճառել»։

Վաչագան Ղազարյանը նշեց, որ հիմա Սերժ Սարգսյանի հետ չի շփվում. «Ստացվել է այդպես, որ չենք շփվում։ Հիմա ինձ չեն ասում՝ Սերժի Վաչո, նախկինում են ասել»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ո՞ւր տարավ բանկից պարկերով հանած փողը. «Դախ, պարկով չի եղել, պայուսակով է եղել, դա վանադի փողեր էին։ Չեք տեսե՞լ, որ տանել ենք տվել ենք իրենց, տվել ենք պետությանը։  Մարդիկ բռնագանձել են։ Ավանդը իմն էր, հանում էի, որ տանեի տիրոջը տայի»։

Նա չցանկացած նշել, թե ով էր այդ փողը տերը. «Ուզում եք  սաղ իմանա՞ք։ Հլը շուտ է իմանալու համար։ Մի գեղեցիկ օր կիմանաք։ Ռուսաստանաբնակ ընկերոջինն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>