Մոտ 50 դիմում եմ գրել Փաշինյանին. Ղուկասյան
Դիտել նաև
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ իր աշխատանքին խոչընդոտում են։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ «Մոտ 50 դիմում եմ գրել ՀՀ վարչապետին, լուրջ խնդիրներ կան։
Ինձ պատասխան են տալիս, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան։ Երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին նամակ ուղարկել, պատկերացնո՞ւմ եք։
Հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք»,– ասաց Ղուկասյանը։ Նա բողոքեց, որ շինթույլտվություն տալը տևում է 2–4 տարի, այսինքն՝ «երկրի ղեկավարությունը խոչընդոտ է հանդիսանում, որ իր երկիրը զարգանա»․ «Գորածարան չեք կառուցում, ասում եք՝ կառավարության գործը չի, շուկա չեք գտնում, փոքր ու միջին բիզնեսին չեք խթանում, բա դուք ո՞վ եք, ինչի՞ եք եկել»,– ասաց քաղաքապետը։

