Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Եթե դու Թուրքիայի և Ադրբեջանի վրա ես քո հույսը դնում, Հայաստանն ուղղակի չի լինելու. Դանիելյան (տեսանյութ)

2019 թվականին Հայաստանին առաջարկվել է հինգ շրջանները հանձնել և սառեցնել հարցը Արցախով և երկու շրջաններով. Փաշինյանը դա գաղտնի է պահել ժողովրդից, այսինքն բավականին արժանապատիվ խաղաղություն է առաջարկվել, ինքը մերժել է այդ առաջարկը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

«Ինչի՞ համար է մերժել։ Իր թիմակիցները և ինքը ասում են, որ եթե այն ժամանակ տայի հինգ շրջան, ապա ժողովուրդը դա չէր ընկալի, որովհետև ժողովուրդը այդ ձևի խաղաղություն չէր ուզում, զիջում չէր ուզում, ժողովուրդը ըստ էության պատերազմ էր ուզում։ Դե ես էլ, քանի որ ժողովուրդը ցանկանում է, ժողովրդին տարել եմ պատերազմի։ Վերջերս ինքը ասաց՝ ես պատերազմը չկանգնեցրեցի կամ այդ համաձայնության հետ չգնացի, որովհետև, եթե մենք Արցախը ամբողջովին տայինք, մենք վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը։ Այսինքն ինքը ասում էր՝ ես առանց ժողովրդին հարցնելու, ժողովրդին տարել եմ պատերազմի, որպեսզի Հայաստանը ինքնիշխան լինի։ Հիմա ինքնիշխանությունը շարունակում է զիջել։ Ասում է՝ կազատվենք Ռուսաստանի ազդեցությունից, բայց մտնում ենք թուրքական-ադրբեջանական ազդեցություն, և դա խաղաղությունն է։ Այսինքն, ինքը այն ժամանակ ասում էր՝ ժողովուրդը պատերազմ էր ուզում, դե ես տարա պատերազմի, հիմա էլ ասում է՝ ժողովուրդը խաղաղության է ուզում, դրա համար Հայաստանի տարածքները հանձնում եմ։ Սա հերթական դեմագոգիան է և մարդկանց հիմարի տեղ դնելը, ու ցավոք սրտի, Հայաստանում կա մի խավ, որ այդ ամեն ինչը լուրջ է ընդունում և քննադատական մտածողություն չունի այդ ամեն ինչը ճիշտ գնահատելու համար»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ հակընդեմ գաղափար պետք է ներկայացվի, այդ թվում եկող տարվա ընտրություններում, որպեսզի հնարավոր լինի ստանալ մարդկանց աջակցությունը, քաղաքագետը պատասխանեց. «Այս հարցը շատ խորքային հարց է։ Տեսեք, դեռևս 10-րդ դարում հայ ժողովուրդը, ըստ էության, պատմության թատերաբեմը լքել էր, և հայ ժողովուրդը ստացավ տարածք Ռուսական կայսրության քաղաքականության արդյունքում։ Ռուսաստանը Սև ծովի տաք ծովեր պետք է դուրս գար, Հյուսիսային Կովկասում 60-70 տարի ահավոր պատերազմի մեջ էր լեռնականների հետ, բայց Հարավային Կովկասը վերցրել էր և իր հիմնական ախոյանը Օսմանյան Թուրքիան էր։ Այ, որպեսզի այս խնդիրը լուծվի, սկսեց հայերի վերաբնակեցումը այս տարածքում։

1828 թվականին, երբ ռուսները եկան այս տարածք, այստեղ, իրական Հայաստանի տարածքում 20% էին հայերը, որոնց մի զգալի հատվածն էլ բոշաներն էին՝ քրիստոնեություն ընդունած գնչուները։

Այսինքն Հայաստանը որպես այդպիսին ստեղծվել է որպես սեպ մուսուլմանների մեջ Ռուսաստանի քաղաքականության համար։

Հիմա հարցը հետևյալն է, եթե դու այդ դերը չես կատարում, դու ուղղակի որպես պետություն չես կարող լինել։ Շատ ցավալի բան եմ ասում, որովհետև ոչ ոք չի ուզում սեպի դեր կատարել, բոլորը ուզում են նորմալ պետություն լինել, հարևանների հետ, լավ լինել և այլն։ Բայց սա է իրականությունը։

Հայաստանը ստեղծվել է հենց այդ դերակատարության համար: Եթե այդ դերակատարությունը ինքը կորցնում է, ինքը ուղղակի որպես պետություն է վերանալու։ Հայաստանը որպես պետություն ստեղծվել է որպես բալանս Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Եթե դու Թուրքիայի և Ադրբեջանի վրա ես քո հույսը դնում, Հայաստանը ուղղակի չի լինելու, որովհետև այդ տրամաբանության մեջ Հայաստանը խանգարիչ դերակատարություն ունի»,–ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>