Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Ծնկաչոք կապիկությունը կօգնի՞․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ՝ անկախության 34-րդ տարեդարձը, Հայաստանում նշվեց բավական անշուք, անցավ այնպես, ինչպես մյուս կիրակի օրերն են։ Տարբերվեց նրանով, որ իշխանական վերնախավը անիմաստ ելույթներ ու ուղերձներ հնչեցրեց։ Անկախության օրը ։ Իշխանական ներկայացուցիչները Եռաբլուր այդպես էլ չայցելեցին, ինչպես որ չէին այցելել նաև սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ պատերազմի ու հայաթափման տարելիցին։ Իհարկե՝ շատերը ավելի ուրախ են դրա համար։ Նիկոլին հարցնում են ինչու չայցելեցիք Եռաբլուր, պատասխանում է՝ մեր պատմության մեջ ողբերգական այդպիսի օրերը բազմաթիվ են, եթե տենց լինի, պետք է 365 օր գնանք։ Այո, ուղղակի էդ բազմաթիվ օրերի 90 տոկոսից ավելին իր ստեղծածն է, իր սարքածով են սգո օր։ Եռաբլուր չի այցելում, բայց զոհերի հիշատակի առաջ իբր խոնարհվում է ռաբիս համերգի բեմերում։ Ասում է՝ նրանք ընկան, որ Հայաստանը ապրի։ Ոչ, նրանք ընկան, որ Արցախը հանձնես այնպես, որ քեզ չասեն դավաճան։ Դու մեր զավակներին դրա համար ես զոհել, որպեսզի Արցախը քո պատկերացրած ձևով հանձնես ու վերջում դավաճան դուրս չգաս։ Բայց չի ստացվում։ Այսօր կարդացի՝ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում սպանված ակտիվիստ Չարլի Քըրքի այրին հայտարարել է, որ ներել է իր ամուսնուն սպանողին։ Մեջբերում է ավետարանից՝ ներիր, նրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Իսկ քեզ չեն ներելու, որովհետև դու գիտեիր ինչ ես անում։ Խոնարհվելը հերթական կապիկությունն է, իզուր մի տանջվիր, չկա էդպիսի բան, որի արդյունքում դու ներում կունենաս։ Էդ որ ասում ես երրորդ հանրապետությունը ջնջենք, անցնենք չորրորդ, չի նշանակում, թե սպիտակ, մաքուր էջից ես սկսելու․ դու չունես մաքուր էջ, ինչ էջ էլ բացես, նախկինի արյունը էդտեղ կա։ Նահատակների հոգու հանգստության համար մեկ բան է պետք երևի թե՝ որ պատժվես։

Անկախության տոնից մեկ օր առաջ ՔՊ-ն համագումար էր անում․ Փաշինյանի 29 էջանոց ելույթում պաթոսից բացի կար նաև հսկայական սուտ։ Անդրադառնամ լավաշ ելույթի մի քանի դրվագների։ Ասում է՝ 1 տարի 7 ամիս է՝ Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա կրկնում է մի քանի անգամ։ Նախ՝ հրապարակվեցին թվեր, որ սուտ ես ասում, 4 կորուստ ենք ունեցել։ Սահմանին զոհերը քիչ էին, ինչի համար միայն ուրախ ենք․ իսկ ի՞նչ ես արել, որ խաղաղություն լինի․ մեկ բան՝ ամեն բան հլու-հնազանդ հանձնել ես․ դու տվել ես ու հերթականությամբ տալիս ես այն ամենը, ինչ Ադրբեջանը ուզել է։ Քո հնազանդ բանակցությունների, հանձնումների արդյունքում ստացվեց այնպես, որ եթե Ադրբեջանը էն ժամանակ պահանջում էր Արցախի ազատագրած 5 շրջաններ, հիմա արդեն սաղ ստացել է ու եկել հասել է Հայաստանին՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզով։ Վաղը պահանջները կատարելու ես էլի, որովհետև եթե չկատարես, կզրկվես միակ հենարանից, որ մնաս պաշտոնիդ։ Ուրիշ հենարան, որովհետև, չունես։ Դա է փաստը։ Ընդամենը ուշադրություն դարձրու, թե քանի մեքենա է ազդանշան տալիս, երբ տեսնում է քո շարասյունը․․․ գրեթե բոլորը։

Ասում է, թե իրեն մայրերը շնորհակալություն էին ասում 2020թ․ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը ստորագրելու և պատերազմը կանգնեցնելու համար։ Չեմ հավատում․ ՔՊ ֆրակցիայի ներսում կարող է, ամբողջ երկրում՝ երևի մատերի վրա հաշված մարդիկ։ Իսկ մյուսները քեզ մեղադրում են նախ պատերազմը հրահրելու համար, բացի այդ՝ երկու անգամ դադարեցնելու առաջարկը մերժելու համար։ Քեզ մեղադրում են խոսքերիդ համար, որ կարող էին և չզոհվել, բայց զոհվեցին, որ քեզ դավաճան չասեն։ Ես չեմ լսել քեզ շնորհակալություն հայտնեն։ Եթե նման բաներ լինեին, դու դա կնկարեիր ու կհեռարձակեիր։ Դու երևի խառնում ես քեզ ուղղված խոսքերը․ դու ոչ թե շնորհավորանք ես լսել, այլ «Սյունյաց ողջույններ»։ Այդ ողջյունները ամեն տեղ են, ամեն օր են, դրա համար էլ էդ երեկվա համերգին քեզանից հետո մի շարք բազմաթիվ թիկնապահներդ էին, հետո ճաղեր էին, հետո նոր ժողովուրդը։ Դա շնորհակալություն հայտնողի նման չէր։ Ո՞նց կարող է 5 հազար մոր զավակի զոհես, հետո ասես մայրերը շնորհակալություն էին հայտնում․ ինչի՞ համար, իրենց զավակին զոհելո՞ւ։ Կարող ա՞ գերիների ու անհետ կորածների մայրերն էլ են շնորհակալություն հայտնում։ Իսկ 150 հազար ունեզրկվածնե՞րը։

Քեզ միայն շնորհակալություն կհայտնեն, կարծում եմ, նրանք, ովքեր ոչ մի բան չլինելով՝ հիմա բարձր պաշտոնյա են։

Խաղաղության թեզին չեմ անդրադառնում․ գնում-ստորագրում ես, հետո Ալիևն ասում է՝ սաղ մեր ասածով է եղել, մեր պահանջով է եղել․ էլ ի՞նչ խաղաղություն, եթե քո ոչ մի առաջարկ էնտեղ չկա, հայկական պետության շահ չկա, միայն Ալիևի ախորժակի բավարարում է, ժամանակավոր։

Փաշինյանը խոսում էր օրենքի դիկտատատուրայի մասին․ կարող եմ միայն հիմա թվարկել մի 50 դեպք, թե ինչպես է դատախազությունը խուլ ու համր ՔՊ-ականների հանցագործությունների, ապօրինությունների նկատմամբ, իսկ սա խոսում է օրենքի դիկտատուրայի մասին։ Այս պահին կալանքի տակ են, խափանման տարբեր միջոցների տակ են, դատվում են հասարակական-քաղաքական ու հոգևոր գործիչներ՝ կարծիք հայտնելու համար, իսկ նա խոսում էր խոսքի ազատության մասին։ Եկեղեցեու օգտին խոսք ասելու համար խլում են խոշոր բիզնես, փայ են մտնում բիզնեսին, բաժնետոմսեր են խլում, իսկ նա խոսում է սեփականության իրավունքի մասին։ Գործը մակագրված դատավորի անունը լսելիս փաստաբանները հետ են վերցնում բողոքը, ստեղծել են կալանքի դատարաններ, նշանակել են կալանք տվող դատավորներ, իսկ նա խոսում է արդար դատաքննության իրավունքի մասին։ Ակցիա կազմակերպելու համար կալանավորում են ու առաջադրում ահաբեկչության մեղադրանք, իսկ սա խոսում է հավաքների կազմակերպման մասին։

Ապօրինի հարստացումից, ապօրինի գույքից է խոսում, թե հին ու նոր չեն հարցնում․ դատախազությանը հարց եմ ուղղել, թե գործող պաշտոնյաներից ով է անցնում ապօրինի գույքի հայցերով, ասում են՝ վիճակագրություն չկա․ կարդում եմ հերթով անձանց անունները, ում դեմ հայց են ներկայացրել, 2018-ից հետո պաշտոնավարած ՔՊ-ական չկա։ Չգիտենք մինչև հիմա էդ ինչ թալան է վերադարձրել, բայց ժողովրդին հետաքրքրում է՝ ձեր թալա՞նը ով, երբ է վերադարձնելու։

Խոսում է պետբյուջեն կրկնապատկելու մասին, հարկային հավաքագրումների մասին։ Նիկոլին այսօր հակադարձում է իր ֆինանսների նախարարը՝ ասելով, որ Հայաստանի պետական պարտքը հասել է 14 մլրդ դոլարի։ Օրենքի դիկտատուրա լիներ, կիմանայինք ինչի վրա եք ծախսել։

Անդրադառնում է նաև Սամվել Կարապետանի թեմային՝ «էմիսար միլիարդատերերի» անվան տակ՝ «Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար «յախտա» կամ «սամալյոտ» չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, գնում ենք»։ Կարո՞ղ եք բերել ինչ-որ տվյալ՝ իմանանք, Սամվել Կարապետյանը փաթաթել-տարե՞լ է, թե՞ բերում է։ Բայց Հայաստանը փաթաթել տանելուց խոսում է մարդ, որը երկիրը փաթաթում է ու անձնում, կտոր-կտոր է ահոնւմ ու նվիրում կտորները կամ ծախում է․ ծախում է այնպես, ինչպես ծախում էր իր թերթի էջերը։ Այցելեք Հայաստանի գյուղերը, բոլոր քաղաքների բազմահազար ընտանիքների ու կտեսնեք, որ երկիրն էն սոցիալ-տնտեսական վիճակում է, որ բոլոր հայ միլիարդատերերի գումարները չեն բավականացնի ոտքի կանգնելու համար․ երկրից ավերակներ եք թողել։ Շնորհակալություն հայտնելու փոխարեն բիզնեսներն եք խլում։ Խոսում է ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ կառավարման մասին․ ժողովուրդ, մի քանի ամիս է, ինչ խլել են, տարբերություն զգում ե՞ք։ Ոնց առաջ էին հոսանքի անջատումներն ու տատանումները, էնպես էլ հիմա․ ուղղակի մի քանի ՔՊ սովածներ հիմա պաշտոն ունեն ու նույն Կարապետյանի հաշվին բարգավաճում են, ուրիշ ոչինչ։

Խոսում է բանակի իբր բարեփոխումից, թե՝ «Մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է լուռ ու հետևողական»։ Սուտ է, դուք բանակը չեք զարգացնում․ եթե զարգացնեիք, դու հիմա ամեն մի առած փամփուշտի մասին մի գրառում կանեիք։ Առաջիկա թողարկումներում մանրամասն կանդրադառնամ քո ու քո հարևանի բանակների զինմանը։ Ասում է՝ Հայաստանի բանակն այս տարածքից դուրս որեւէ խնդիր չունի և չի ունենալու։ Հարց՝ իսկ մեր տարածքում ունի՞։ Եթե ունի, ապա ինչու է թշնամին մեր հողի մեջ։ Թշնամուն շրջափակում եք, հետո թողնում եք իբր սովածանա-հետ գնա ու խոսում ես սահմանների անձեռնմխելիության մասի՞ն:

Կարճ ասած՝ Նիկոլի ելույթում զավեշտալիների շարքերում էր հետևյալ թեզը, թե՝ նախկին բարքերը Հայաստանից հեռացել են անդառնալիորեն և կոռուպցիան երբեք ավելի ցածր մակարդակ չի ունեցել, քան հիմա։ Ձեր վստահությունը որ 80 տոկոսից իջել է 10 տոկոսի, պատճառը միայն այն չէ, որ Արցախ եք հանձնել, միայն այն չէ, որ անվտանգային զգացում մարդկանց մոտ չկա։ Պատճառը նաև այն է, որ դուք բազմապատկել եք նախկինից եկած վատ բարքերը։ Մարդիկ ասում են անընդհատ, ամեն առիթով՝ բա սրա՞ համար էինք հեղափոխություն արել․ դա ամենատարածված արտահայտությւոնն է ու հիմնավորում է, որ ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խորացել։ Բայց նշեմ, որ նախկին հազար ու մի վատ բարքերից ամենամերժելին ու ամենաանընդունելին հենց դու ես՝ Նիկոլ Փաշինյանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>