ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են

Ոսկին այսօր նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց. մեկ ունցիայի արժեքը գերազանցեց 3700 դոլարի սահմանը

2025 թվականի աշունը սկսվեց թանկարժեք մետաղների գների աճով. ոսկու գինը  սեպտեմբերի 1-ին բարձրացավ  մինչև 3,556 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի համար, իսկ արծաթի արժեքը հասավ 40,61 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր  2011 թվականի սեպտեմբերից ի վեր։

Փորձագետների կարծիքով,  ոսկու գինը բարձրացավ  այն սպասումների ֆոնին, որ ԱՄՆ-ի  Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) սեպտեմբերին 20-ին կայանալիք նիստում պատրաստվում էր նվազեցնել  տոկոսադրույքը։ Դա  ​​հիմնական գործոնն էր, որը ակտիվություն էր  առաջացրել  թանկարժեք մետաղների գնորդների շրջանում։

Եվ ահա, այդ օրը եկավ և որոշումը կայացվեց, որի արդյունքում ոսկին թանկացավ:

Վերլուծաբանները նշում են, որ ոսկու նկատմամբ հետաքրքրությունը խթանվում է նաև   կենտրոնական բանկերի գնումներով և Դաշնային պահուստային համակարգի կողմից հետագա գործողությունների սպասումներով: CME FedWatch-ի տվյալներով՝ շուկաները կանխատեսում են 93% և 81% հավանականություն, որ հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար կիրականացվեն ևս երկու 25 բազային կետով տոկոսադրույքի իջեցումներ: Ներդրողները ներկայումս կենտրոնացած են Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների առաջիկա ելույթների և հիմնական գների ինդեքսի (PCE) հրապարակման վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը վաղուց էր պահանջում ԴՊՀ-ից տոկոսադրույքի իջեցում, որպեսզի խթանվի ամերիկյան տնտեսության զարգացումը:

Սակայն այդ կառույցի ղեկավարը դիմադրում էր, հիմնավորելով, որ այդ քայլը կխթանի նաև գնաճը:

Ըստ  ամերիկյան Սահմանադրության՝ ԱՄՆ-ի նախագահը  չի կարող պարտադրել իր որոշումները ԴՊՀ-ի ղեկավարին: Սակայն գալիք տարի այդ կառույցի ղեկավարի ժամկետն ավարտվում է, և այդ ժամանակ Թրամփը կարող է նշանակել իր մարդուն:

Հաշվի առնելով այս ամենը՝ փորձագետները կանխատեսում են, որ ԴՊՀ-ի տոկոսադրույքների իջեցումը հետագայում անխուսափելի գործընթաց է լինելու, և դրա արդյունքում ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ուժեղանալու են ինֆլյացիոն գործընթացները:

Եվ այդ համատեքստում կանխատեսվում է, որ գալիք տարի ոսկու մեկ ունցիայի արժեքը կարող է գերազանցել 4000 դոլարի սահմանը:

Ոսկու գնի աճի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ աշխարհաքաղաքական հնարավոր կտրուկ փոփոխությունները: Սակայն, փորձագետների կարծիքով, այդ փոփոխությունների ազդեցությունը ոսկու գնի վրա կրում է ավելի ածանցյալ բնույթ, քան՝ ամերիկյան ԴՊՀ-ի որոշումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>