Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Նիկոլն իր դավաճանության մեղավոր է նշանակում հայ մայրերին. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ելույթը

***

Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ,

«Մայր Հայաստան» կուսակցությունը ստեղծվում է մեր երկրի համար վճռորոշ ժամանակահատվածում: Համոզված եմ, որ կուսակցությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական կյանքում:

Եկել է քարերը հավաքելու պահը: Դրված է լինել-չլինելու խնդիր: Բոլորս պետք է հնարավորն ու անհնարն անենք, որպեսզի մեր երկրում քաղաքական փոփոխություն՝ իշխանափոխություն լինի, ձևավորվի ազգային նոր իշխանություն:

Մենք պետք է ձերբազատվենք ու պատմության աղբանո՛ցն ուղարկենք փողոցից պետական կաբինետներ տեղափոխված այն խմբակին, որը ժողովրդի արդարացի բողոքը և սպասումները շահարկելով, ժողովրդի զգացմունքների հետ խաղալով՝ իշխանական լծակների տեր դարձավ ու մեր երկիրը հասցրեց այս օրին: Դավաճանաբար հանձնվեց Արցախը, հանձնվեցին Հայաստանի տարածքները:

Զիջումներն անդադար են դարձել: Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակն ուտելիս բացվել է: Հատկապես երբ դիմացը տեսնում են բացառապես սեփական շահեր հետապնդող մեկին:

Օրվա իշխանությունը հազարավոր զոհերի պատճառ դարձավ և մեծ ողբերգություն բերեց հայ ժողովրդի գլխին:

Նիկոլ Փաշինյանը պատերազմի, պարտության, ապիկարության, խաբեության խորհրդանիշն է:

Սրանք խոստացան սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտեցին հանրությանը:

Խոստացան խաղաղություն, բայց բերեցին ու բերում են պատերազմ:

Խոստացան թալանի, կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրե՛նք դարձան «հեղափոխական» թալանչիներ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել են սեփականության գռեհիկ վերաբաշխման գործիք:

2018-ին սրանք արագաչափերն ու տեսախցիկներն իրենց ներքնաշորերով փակում էին՝ խոստանալով դրանց վերացում, բայց հիմա արագաչափերով, տեսախցիկներով, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները թանկացնելով, քաղաքային տրանսպորտի գինն անհիմն ավելացնելով, գույքահարկը մեծացնելով, տեղական տուրքերն ու վճարները բարձրացնելով, աղբահանության համար ավելի գումար վերցնելով մինչև ներքնաշորը կլպում են իրենց կողմից հպարտ որակված քաղաքացուն:

Խոստացան, որ հոսանքի, գազի, ջրի գինն էժանացնելու են, բայց խաբեցին:

Ասում էին՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, հիմա Ալիևից ավելի մեծ էնտուզիազմով են Արցախն Ադրբեջանինը համարում:

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստանում էին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին դավաճանաբար հանձնեցին Արցախն ու հնարավորություն տվեցին Բաքվին իրականացնել հայերի էթնիկ զտումներ:

Ասում էին «Ապագա կա», բայց պարզվեց՝ նկատի ունեին թուրք-ադրբեջանակա՛ն օրակարգով ապագան:

Հիմա էլ «Խաղաղության խաչմերուկից» են խոսում, ինչը նշանակում է՝ նոր պատերազմ, նոր զիջումներ, նոր կորուստներ:

Սրանք Արարատի դեմ կռիվ են տալիս յենիչերիների էնտուզիազմով:

Սրանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարում են թշնամու պես:

Սրանք մեր պետության դեմ պայքարում են՝ հանուն մեկ մարդու անձնական շահերի, մեկի, ով աճուրդի է հանել Հայաստանը՝ անունը դնելով «4-րդ հանրապետության կերտում»:

Ստորությունն այս պատմության մեջ այն է, որ Նիկոլն իր դավաճանության մեղավոր է նշանակում հայ մայրերին, որոնք, իբր, իրեն պատվիրակել են գնալ այն օրակարգով, որի արդյունքում հանձնվեց Արցախն ու հանձնվում է Հայաստանը: Նա իր հանցագործությունների համահեղինակ է կարգում հայ կանանց ու դա անում է իրեն հատուկ լկտիությամբ ու դեմագոգիայով:

Հարգելի՛ ժողովուրդ,

«Մայր Հայաստանն» ունի մեր երկրի համար խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման հստակ պատկերացումներ, փոփոխությունների հասնելու կամք ու կարողություն:

Բոլորիս մաղթում եմ ուժ ու եռանդ՝ Հայաստանն այս պատմական խայտառակությունից ազատելու և մեր երկրի համար զարգացման նոր էջ բացելու համար:

Միասնաբար մենք անպայման հաջողելու ենք:

Շնորհակալություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>