Անկախության երթ
Այս պահին տեղի է ունենում տոնական երթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Երթը, որի նպատակն է արժևորել անկախության գաղափարը և միասին նշել Անկախության օրը, նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Մասնակիցները միասնական քայլերթով կանցնեն Մաշտոցի պողոտայով, ապա Սայաթ-Նովայի պողոտայով և Նալբանդյան փողոցով:Տոնական երթի ավարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կկայանա նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նորագիրների խոստման արարողությունը:
Մանրամասները՝ Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ։

