Հայաստանի եզդի զավակ, ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։
Եզրափակիչում 26-ամյա եզդի ըմբիշը 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։

