Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Փաստացի իրականությունը Փաշինյանի նախընտրական երևակայության դեմ ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Այսօրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 482 հազար 872 է Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները

Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարել է որ Արևմուտքը պարտվել է իր երկրում, ինչը կբերի պարտության նաև ողջ տարածաշրջանում

Վրաստանի հինգերորդ նախագահը հարցազրույց է տվել Foreign Policy ամսագրին: Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել է երկրի քաղաքական ճգնաժամը, և երբ նրան հարցրել են, թե Վրաստանում փոփոխությունների որ սցենարն է ամենահավանականը, պատասխանել է.

«Մենք գիտենք միայն երկու սցենար՝ ընտրություններ և ընտրություններից առաջ բողոքի ցույցեր: Բայց պետք է որոշակի դիմադրություն լինի և այդ դիմադրությունը պետք է ավելի լավ աջակցություն ստանա Արևմուտքից...»:

Զուրաբիշվիլին խոստովանել է, որ առանց արևմտյան աջակցության, վրացական ընդդիմությունը առ ոչինչ է:

Մեր գլխավոր նպատակը   Ռուսաստանի դեմ  պայքարն է, նշել է տիկին Զուրաբիշվիլին։

«Իմ ուղերձը Կոնգրեսի անդամներին այն է, որ Վրաստանը ուշադրության կարիք ունի, քանի որ վտանգված են Ամերիկայի շահերը տարածաշրջանում: Ամերիկան ​​և Եվրոպան Վրաստանը զիջում են Ռուսաստանին՝ նույնիսկ չփորձելով որևէ բան անել դրա հետ կապված, ինչը կբերի Ռուսաստանի ազդեցության տարածմանը նաև Հայաստանի և Ադրբեջանի վրա», - ընդգծեց Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախկին նախագահը փաստացի խոստովանել է, որ ինքը ԱՄՆ և ԵՄ-ի շահերի մարտիկն է իրեն համարում Վրաստանում, սակայն վերջիններս, լրջորեն չեն կարողանում կամ չեն ցանկանում աջակցել  իրեն և այդ երկրի ընդդիմությանը:

Բայդենի վարչակազմը խոսում էր պատժամիջոցների մասին, և մարդիկ որոշ չափով սովորել էին այդ հռետորաբանությանը, բայց մինչև վերջին օրը այդպես էլ ոչինչ չարվեց, բողոքում է նախկին նախագահը, հույս ունենալով, որ Բայդենի հասցեին իր քննադատությունը  դրական կընկալվի Թրամփի վարչակազմի կողմից։

Զուրաբիշվիլու հարցազրույցը պարտված գործչի խոսք էր, որն արդեն չի փորձում թաքցնել, թե ինքը ում հաշվին էր փորձում կրկին վերադառնալ իշխանության:

Ի դեպ այդ նույն Զուրաբիշվիլին նախագահի աթոռին էր ընտրվել՝ օգտվելով հենց ներկայիս Վրաստանի իշխանությունների աջակցությունից:

2018 թվականի օգոստոսի 16-ին Զուրաբիշվիլին պաշտոնապես գրանցվեց որպես նախագահի թեկնածու։ Չնայած Զուրաբիշվիլին առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, հենց իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ նրա նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին  իրեն աջակցեցին նախընտրական արշավում:  Նոյեմբերի 28-ին Սալոմե Զուրաբիշվիլին հաղթեց  երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 59.52%-ը և դարձավ  երկրի առաջին կին նախագահը՝ բացառապես Իվանիշվիլու թիմի աջակցության շնորհիվ։

Իսկ վերջիններս նրան աջակցում էին, քանի որ Զուրաբիշվիլին նախկինում հեռացվել էր Սաակաշվիլու կողմից ԱԳ նախարարի պաշտոնից: Զուրաբիշվիլին նույնիսկ Սաակաշվիլուն բնութագրել էր, որպես՝ «միջնադարյան բռնապետ», որից հետո հեռանալով իշխանությունից, մտածում էր ընդհանրապես դուրս գալ  քաղաքականությունից:

Սակայն քաղաքականություն նրան, փաստացի կրկին մտցրեց Իվանիշվիլին, մտածելով, որ այդ քայլով կհամախմբի  հանրությունը՝ Սաակաշվիլու դեմ պայքարում:

Մինչդեռ 2022-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, արևմտյան շրջանակները Իվանիշվիլու թիմին փորձեցին երկընտրանքի առջև կանգնեցնել, և հենց այստեղ երևաց Զուրաբիշվիլու ով լինելը:

Ի տարբերություն Իվանիշվիլու և նրա կուսակիցների, Զուրաբիշվիլին անվերապահ միացավ Արևմուտքի պահանջին և կոչ արեց Իվանիշվիլու թիմին՝ նույնպես միանալ հակառուսական արշավին:

Այդ ժամանակվանից  սկսվեցին  Իվանիշվիլու և Զուրաբիշվիլու հակասությունները, որոնք ավարտվեցին անցած տարվա խորհրդարանական ընտրություններով, որտեղ Զուրաբիշվիլին ոչ միայն միացավ  «միջնադարյան բռնապետի» (ինչպես ինքն էր բնորոշում Սաակաշվիլուն) թիմին, այլև սկսեց պայքարել  «Վրացական երազանք»  իշխող թիմի դեմ, որի շնորհիվ, 2018-ին դարձել էր երկրի նախագահ:

Այդ պայքարում ընդդիմությունը պարտվեց, իսկ Զուրաբիշվիլին կորցրեց իր պաշտոնը:

Եվ ահա երեկ, նա Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում, բողոքում էր, թե Արևմուտքը չաջակցեց իր թիմակիցներին, Վրաստանն, իբր հանձնելով Մոսկվային:

Այդ հարցազրույցում նա գրեթե բացեիբաց խոստովանում էր, որ ինքը և իր կողմնակիցները պայքարում էին ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերի համար, սակայն բավարար չափով աջակցություն չստացան:

Նման ինքնախոստովանությունը տպավորիչ է, քանզի բաց է խոստովանում իրենց իրական նպատակների մասին:

Ի դեպ, անուղղակիորեն, նմանատիպ խոստովանությամբ  հանդես է գալիս այս օրերին նաև մեկ ուրիշ վրացի ընդդիմադիր գործիչ՝ Գեորգի Գախարիան, ով ոչ միայն փաստացի դուրս է գալիս միացյալ ընդդիմության պայքարի շարքերից, այլև խոստովանում է, որ ընդդիմությունն այսօր Վրաստանում հնարավորություն չունի իշխանության հասնել:

Նա  բառացի հայտարարեց, որ «Ընտրությունների բոյկոտից հետո, հոկտեմբերի 4-ին հեղափոխության և խաղաղ տապալման հռչակագիրը ամենամեծ նվերն էր «Երազանքի» համար (նկատի ունի իշխող կուսակցությանը), որն այս խելագարությունն օգտագործեց իր սահմանափակ լեգիտիմությունը քողարկելու, Վրաստանի քաղաքացիներին ցույց տալու համար, որ կա այլընտրանք»։

Շարունակելով իր միտքը՝ նա նշեց, թե ընդդիմությունն այլևս չունի ռեսուրս  նոր հեղափոխություն  իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ գալիք հոկտեմբերի 4-ին Վրաստանում պիտի անցկացվեն տեղական ընտրություններ և ընդդիմությունը որոշել է բոյկոտել այդ ընտրությունները և փոխարենը այդ օրը նշանակել է մեծ հանրահավաք և նշել, որ հենց այդ օրը երկրում պիտի իրականացվի նոր հեղափոխություն:

Հենց այդ «հեղափոխությունն» էր ծաղրում  Գախարիան:

Իսկ Զուրաբիշվիլին, այդ «հեղափոխությանի»  ընդառաջ հայտարարում է, որ Արևմուտքն արդեն պարտվել է Վրաստանում, ինչը նշանակում է, որ հավաքական ընդդիմությունը այդ երկրում վերջնականապես պարտվել է, Արևմուտքի հետ միասին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>