Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Պատերազմ Արցախում
Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան

Քա՞նի սուտ ասաց մեկ ճեպազրույցում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Կարճ ասածի» վերջին թողարկումներում խոսել ենք հանցագործությունների մասին, որոնց տանիք է հանդիսանում ՔՊ-ն, խոսել ենք հենց ՔՊ-ականների մասնակցությամբ հանցագործությունների մասին՝ փաստերով, խոսել ենք ու մշտապես ենք խոսում ՔՊ-ական պաշտոնյաների համատարած ԽԾԲ-ի ու կոռուպցիայի մասին, խոսել ենք սարսափելի աղքատության ու գնաճի մասին, ու դրանց ֆոնին՝ պաշտոնյաների կտրուկ հարստացման մասին։ Այսօր Նիկոլը ճեպազրույց է տալիս ու ասում՝ ամեն ինչ լավ է, բոլորը հավասար են օրենքի առաջ, կոռուպցիա չկա և այլն։

Փաշինյանի այսօրվա ճեպազրույցը, ինչպես որ նախորդ բոլոր ճեպազրույցները, ասուլիսներն ու հարցազրույցները, ստերի, կեղծիքի, դեմագոգիայի, զրպարտությունների ու վիրավորանքի շարան էր։ Իհարկե վարպետ պետք է լինես, որ մի կարճ ճեպազրույցում հա’մ ստես, հա’մ զրպարտես, հա’մ խախտես անմեղության կանխավարկածը, հա’մ ուղղորդես դատարաններին, հա՛մ պաշտպանես ու արդարացնես ՔՊ-ականների թալանը և այլն, ու կրկնում եմ, էդ բոլորը՝ մեկ ճեպազրույցում։

Լրագրողը հարցնում է, թե ինչպես է լինում, որ ամեն օր կոռուպցիայի մեջ են ձերոնք, որ թանկարժեք տներ եք առնում, Տիգրան Ավինյանենք են 400 հազար դոլարանոց տուն գնում, Սանոսյանենք՝ 230 հազար դոլարանոց։ Նիկոլը չի պատասխանում, թե նախարար աշխատողին որտեղից 230 հազար դոլար կամ Երևանի քաղաքապետ աշխատողին՝ 400 հազար դոլար, ասում է՝ դուք էլ եք տուն գնում, լրագրողներն էլ, քաղաքացիներն էլ։ Լրագրողի անուն կտա՞ս, որ 400 հազար դոլարանոց տուն է գնել։ Փաշինյանը ցրում է իր կուսակցականների արագ հարստանալու թեման, բայց ասում է կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Դե որ կոմպրոմիս չի լինելու, բացատրի Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Գնել Սանոսյանի, Սուրեն Պապիկյանի մեկից ավելի անշարժ գույքերի համառոտ պատմությունը։ Ասում ես 50 հազար հոգի տուն է գնել, բայց քա՞նիսն է գնել իր միջոցներով, քանիսը՝ ժողովրդի․ մենք պահանջում ենք, որ պարզաբանես մե՛ր միջոցներով ձեր գնածները։ Ու հենց հարցը տալիս ես, ցրելու համար ասում է՝ բա նախկինում․․․ Նախկինում կոռուպցիայի, արագ հարստացման դեպքերը ոչ մեկս չի ողջունել, բայց ասենք, որ նախկինում հարստացածները հարստացել են 30 տարում, դուք՝ 7․ ընդ որում, դուք հենց նրա համար եք իշխանության եկել, որ սկզբից իբր ժողովուրդը պետք ա՝ պայմանական տուն առներ, հարստանար, հետո նոր դուք։ Ինչպես տեսնում ենք, լրիվ հակառակն է, ձեր դեպքում էլ։

Կարող է՞ էդ հարստանալու պատճառը կոռուպցիան է․ բա դա դուք պետք է բացահայտեք, մամուլը բացահայտում է, ծամում-դնում է դատախազության բերանը, էնտեղ կարճում են գործերը, հետո ասում եք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Նախ ասեմ, որ հենց էդ էլ կոռուպցիա է, երբ մի նապաստակի գողին կալանք է տալիս դատարանը, իսկ ձերոնց դեպքում եթե անգամ բռնվում է, ազատ ֆռֆռում են։ Կարծես, էդ նապաստակի գողը, ավելի ազդեցիկ պետք ա լիներ, քննության ընթացքին խանգարելու կասկածով, քան ձեր գործող պաշտոնյաները։ Ինչևէ։ Կոռուպցիոն հազար դեպքի մասին խոսել ենք, մամուլը գրել է, փաստերը բերել է, ո՞ր մեկի հետևից եք գնացել․ «Կարճ ասածը» հազարից ավելի թողարկում է ունեցել, որոնց մի մասը ձեր կոռուպցիոն փաստերն են․ հենց վաղվա թողարկմանը դարձյալ կանդրադառնամ։

Մյուս թեման, որին անդրադառնում է Փաշինյանը ու էլի լիքը հարցեր առաջացնելով․ Թուրքիային, Ադրբեջանին արած էսքան զիջումների ֆոնին կասկածներ են առաջացել հայ ժողովրդի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է։ Երկրորդ նախագահը, օրինակ, ասում էր՝ չգիտեմ գործակալ է, թե ոչ, բայց եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրքական գործակալ, կաներ նույն այն բաները, որ անում է Նիկոլը։ Էսօր առաջին անգամ հենց իրեն ուղիղ հարց են տալիս՝ ճի՞շտ է, որ գործակալ ես եղել, «Շակալ» անունով։ Պատասխանից չես հասկանում՝ գործակալ է եղել, թե ոչ։ Ասում է՝ թող պատասխանեն նախորդ իշխանությունները։ Ասում է՝ ես ՔԿՀ-ում եմ եղել, 24 տարի ամեն օր ինձ հսկել են և այլն։ Հարցը քեզ են տալիս, նախկին իշխանությունը ասում է հա, գործակալ ես։ Այո, բանտում եղել ես, բայց ոչ թե գործակալության համար, այլ մարտի 1 կազմակերպելու։ Կամ որ ասում ես եղել ես 24-ժամյա օպերատիվ հսկողության տակ, է բայց մարդիկ էդ էլ են ասում, էդ ո՞նց դարձար պատգամավոր, վարչապետ ընտրեցին։ Դեռ մինչ համաժողովրդական ընտրությունը, քեզ հենց պատգամավորներ էլ ընտրեցին, առաջադրեցին, ո՞նց եղավ, անգամ օղորմած հայրդ էր ասում՝ մի ընտրեք, գնացեք ավելի արժանավորի ընտրեք, բայց հենց քեզ ընտրեցին՝ իմանալով քո մասին ամենը։ Բացի այդ, քաղաքացու, օրինակ՝ իմ մոտ հարց առաջանում է՝ եթե քեզ կարող էր նախկին նախագահի փեսան գնել՝ ամսական գումարով, ու դու ծառայություններ մատուցեիր, ինչը հայտարարվել է ու չի հերքվել, ինչո՞ւ դա չէր կարող անել, ասենք, այլ երկիր։ Ինչի քո ԱԳ նախարարի մասին հայտարարվեց, որ գործակալ է, էն էլ՝ թուրքի, ու ի՞նչ արեցիք։

Մյուս թեման, որտեղ Նիկոլը դարձյալ անկեղծ չէ և թաքցնում է․ ՔՊ-ականների բեսպրեդելը։ հարցնում են վերջին ամենաաղմկահարույց դեպքի մասին, երբ կադաստրի կոմիտեի նախագահի աշխատակազմում 50 հոգով ծեծում են քաղաքացուն ու նշվում է հենց կոմիտեի ղեկավարի գլխավոր դերակատարման մասին։ Ի՞նչ պատասխանի լավ է․ տեղյակ չեմ։ Ի դեպ, էսօր նաև արդարադատության նախարարն է ասում՝ տեղյակ չեմ։ Երկրի բարձր պաշտոնյան՝ կադաստրի կոմիտեի ղեկավարը, անցնում է ծեծկռտուքի գործով, այդ մարդը մասնակցում է կառավարության նիստի, էսօր նիստի ժամանակ Նիկոլը հավայի բաներ էր քննարկում, բայց իր դեմը նստածի մասին չի խոսում, ասում են տեղյակ չենք։ ՆԳ նախարարին հարցնում են իրենց թիմակցի ավտոյի մեջ եղած թմրանյութի մասին, տեղյակ չէ, հարցնում են իրենց թիմակից գյուղապետի՝ մարդ ծեծելու մասին, տեղյակ չէ։ Իհարկե տեղյակ չեն․ երբ երկրի ղեկավարությունն ասում է, որ տեղյակ չէ աղմկահարույց գործերից, նա դրանով իրականում ասում է, որ չեն պատժվելու․ եթե միտք ունենային պատժելու, տեղյակ կլինեին, կասեին՝ դատապարտում ենք։ Այլապես Նիկոլն էնքան պարապ մարդ է, որ անգամ ուրիշների ֆեյսբուքյան գրառումներն ու դրա տակի քոմենթներն է կարդում, իսկ ֆեյսբուքում բոլորը գրում էին, դատապարտում էին ՔՊ-ական պաշտոնյայի վարքը։

Երբ Նիկոլն ասում է Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, պետք է հարցնել՝ իսկ Արթուր Հովհանիսյանը հավասա՞ր է, Սուրեն Թովմասյանը հավասա՞ր է, Ալեն Սիմոնյանը արդյո՞ք հավասար է։ Թե՞ հավասարների միջից, էլ ավելի հավասար են քպականները։

Հաջորդը․ Նիկոլին հարց են տալիս մարտի 1-ից ու ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, հարցնում են՝ բա ովքե՞ր են մեղավորները, պատասխանում է՝ դատվում են։ Այստեղ Փաշինյանը մի քանի սխալ է թույլ տալիս։ Դատարանում ոչ թե մեղավորներն են դատվում, այլ դատարանը քննում է՝ պարզելու համար մեղավոր են, թե ոչ։ Փաշինյանը, առնվազն խախտում է անմեղության կանխավարկածը հերթական անգամ։ Բայց սա դեռ մի կողմ, դատարանում քննվող գործը մարտի 1-ի մասին չէ։ Մարտի 1-ի մեղավոր ասելով մենք հասկանում ենք երկու բան՝ ովքեր են հրահրել և կազմակերպել զանգվածային անկարգությունները և ովքեր են իրականացրել սպանությունները։ Մարտի 1-ի գործը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը բացահայտված է, մարդիկ են նստել, այդ թվում Նիկոլն ինքը։ Մյուս գործը՝ ովքեր են 10 սպանություններ կատարողները, այ սա բացահայտված չէ, խաբել եք, թե կբացահայտեք, բայց չեք բացահայտել ու հիմա էլ ինչը քննվում է, հեչ էլ դրա մասին չէ, անգամ դատախազներն են փաստում։

Օրերս ասում էի, որ հնարավոր է՝ Թուրքիան չի էլ պահանջել Արարատ սարի վերաբերյալ որևէ բան Հայաստանից, այլ Նիկոլ Փաշինյանն անում է իր կամքով՝ էլ ավելի ցույց տալու համար իր հավատարմությունը թուրքական իշխանությանն ու թյուրքական աշխարհին։ Նիկոլն այսօր աասց, որ այդպես է, ասում է ես եմ առաջարկել, որովհետև Արարատը մերը չէ։ Թուրքիան, ժողովուրդ ջան, կարիք չունի ամեն ինչ Նիկոլին ասելու, պարտադրելու, ոչ էլ Ալիևը, նրանք արդեն համարում են Նիկոլին իրենց շահերի սպասարկող, իրենցից մեկը և վստահ են, որ սա անելու է ամեն ինչ ինչպես կանեին իրենք։

Փաշինյանին հարց են ուղղում՝ առանց դելիմիտացիա անելու ինչո՞ւ զինված ուժերը դուրս բերեցիր Գորիս-Կապան ճանապարհից, որը հանձնվեց թշնամուն, պատասխանում է՝ ճիշտ եմ արել։ Այս հայտարարությանը տիկին դատախազը հիմա բանի տեղ չի դնի, բայց հաջորդ դատախազը, որը չի լինի Նիկոլի օգնականը ու չի լինի ՔՊ թիմից, վստահ եմ, որ ընթացք կտա և կդարձնի մեկ այլ քրեական գործի հիմք։ Նիկոլի ճեպազրույցում երկու անկեղծ պատասխան կար մեկը այդ հարցն էր և մյուսը այն, որ չի կարողանում գերիներին բերել։ Ավելի անկեղծ կլիներ, որ ասեր՝ ոչ էլ աշխատում ենք այդ ուղղությամբ, ոչ էլ մտքներովս անցնում են նրանք։ Ալենն անկեղծորեն ասել էր՝ նրանք մեզ համար չկան։

Կարճ ասած՝ Փաշինյանը լղոզեց նաև ամենակարևոր հարցերից մեկը։ Լրագրողը հարցնում է, թե ինչու են ՔՊ-ում իրար ուտում, իրար վրա գործ տալ, նկատողություններ, վեճեր և այլն, պատասխանում է՝ ՔՊ-ում միշտ արշալույսները խաղաղ են, թիմում մրցակցային մթնոլորտ է։ Կարծում եմ շատ ոչ ազնիվ պատասխան էր։ Կարծում եմ՝ ՔՊ ներսում տեղի է ունենում հետևյալը․ այո, կա մրցակցային մթնոլորտ, բայց դա ուրիշ տրամաբանություն ունի․ իիշխանական բուրգում չտեսնված ու չլսված կոռուպցիա ու թալան կա․ ինչպես որ մի անգամ ասել եմ, ՔՊ-ում պատերազմի մեջ են և արագ հարստացողներն ու դանդաղ հարստացողները, և հարստացողներն ու աշխատավարձի հույսին ապրողները․ հիմա նաև կոնֆլիկտ է արագ հարստոցողներ միջև․ մի մասը հարստանում է արագ, բայց առանց ջանք թափելու, առանց քրտելու, ուղղակի մեխանիզմ է ստեղծել, տանիք է կանգնել ու փող է աշխատում դիվանին պառկած, իսկ կան մարդիկ, որոնք հարստանում են արագ, բայց տանջանքով, ռազբորկաներով, մարդկանց ունեզրկելով, բիզնես խլելով։ Այ հիմա, կարծում եմ, նրանց միջև է մրցակցությունը։ ՔՊ-ում չեն կարող արշալույսները խաղաղ լինել, այդ կուսակցությունում կռիվ է ու՝ փողի կռիվ․ մի մոռացեք, որ դա առանց գաղափարի, պաշտոնի, կոռուպցիայի ու փողի վրա հավաքված, նախկինում լավ սովածների թիմ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan