ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել Էստոնիայում՝ ՌԴ սահմաններին մոտ։ Այն կտևեն երկու շաբաթ, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական ուժերին։ «Զորավարժությունների հիմնական նպատակը դաշնակից ուժերի արագ տեղակայման և սպառնալիքներին համատեղ արձագանքի վարժեցումն է։ Զորավարժությունները ղեկավարում է էստոնական դիվիզիան», - նշել են լրագրողները։
Զորավարժություններին կմասնակցեն զորքեր՝ Էստոնիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից։ Զորավարժությունների հրամանատար, գնդապետ Յաննո Մարկայի խոսքով, ՆԱՏՕ-ի ուժերը կիրականացնեն դեսանտային գործողություններ և պարաշյուտային թռիչքներ։
Հիմնական գործողությունները տեղի կունենան Էստոնիայի արևմտյան, հյուսիսային, հյուսիսարևելյան և հարավարևելյան մասերում։ Նախկինում հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներ մասնակցել են Բելառուսում անցկացված բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժություններին։

