Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Հայկ Սարգսյանին կհեռացնե՞ն ՔՊ-ից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Իշխող ուժի սեպտեմբերի 20-ի համագումարից հաշված օրեր առաջ «Քաղպայմանագիր» կուսակցությունում երեկ առաջին ականները պայթեցին։ Տեւական ժամանակ է մենք գրում էինք, որ ՔՊ-ում իրար միս են կրծում, հատկապես` վարչության անդամի թեկնածուները իրար տակ են քանդում, Նիկոլ Փաշինյանի սեղանին միմյանց մասին անձնական եւ այլ բնույթի «դոսյեներ» դնում՝ փորձելով խորտակել կուսակիցներին, որ իրենց ոտքի տեղը լայնացնեն։ Քանի որ համագումարի ժամանակ կուսակցությունը նաեւ նոր վարչություն է ընտրելու եւ թեկնածուներից շատերը կարծում են, որ վարչության կազմում հայտնվելը ապագա լավ կյանքի երաշխիք է` Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստելու վարչության անդամության կարգավիճակի իրենց հետ ու առաջիկա ընտրություններին ցուցակի բարձր հորիզոնականներում են իրենք լինելու։ Եւ քանի որ Փաշինյանն էլ խրախուսում է իրար ոչնչացնելու գործելաոճը, շարքային ուսապարկերը 24 ժամ իրար նկատմամբ «լորիսություն» են անում, իրար դեմ լրատվամիջոցներով արտահոսքեր կազմակերպում, ուրիշների անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքում։

Երեկ այդ պայքարը ներթիմային նեղ շրջանակից դուրս եկավ ու բացահայտեց ՔՊ-ի ողջ կեղտոտ խոհանոցը: Այնպես որ անգամ կուսակցությունը ստիպված եղավ պաշտոնապես արձագանքեց։ Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նույն ինքը Շիշ բռնողը, լարված հարաբերություններ ուներ շատ ՔՊ-ականների, եւ հատկապես` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նրանց լարված փոխհարաբերություններին վերջին ամիսներին մենք հաճախ ենք անդրադարձել, այն իր գագաթնակետին հասավ ամիսներ առաջ՝ պատգամավորի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների մասին նախագծի քննարկման օրերին։Իսկ ամիսներ անց՝ համագումարից հաշված օրեր առաջ՝ լրատվամիջոցներում հայտնվում է հրապարակում այն մասին, որ Հայկ Սարգսյանը ՔՊ վարչությանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին կուսակցությունից հեռացնելու պահանջով։ 

Ընդ որում՝ նույն տեքստը էլեկտրոնային հասցեից երեկ ուղարկել էին բազմաթիվ լրատվամիջոցների: Անանուն աղբյուրը գրել էր, որ օրերս Կոտայքի մարզում ՔՊ հավաքներից մեկի ժամանակ Սարգսյանն ինքն է պատմել այդ մասին․ «Պատգամավորի խոսքով՝ երբ ինքը ներկայացրել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին օրենսդրական նախագիծ, Ալեն Սիմոնյանը բացահայտ դժգոհություն է հայտնել՝ ունենալով ֆինանսական շահ խաղադրույքներ ընդունող ընկերություններից»։ Նամակում նշվում է, որ Ալեն Սիմոնյանը հակագրոհ է սկսել Սարգսյանի դեմ՝ հարցը հասցնելով մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Եւ պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին՝ էթիկայի կանոնները խախտելու համար, ինչպես նաեւ կասեցնել նրա առաջարկած օրենքի քվեարկությունը։ Սակայն Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ նախագծին։ 

Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Այդ նախագիծը ապրիլին թեեւ ընդունվել է, բայց էական վերապահումով: Իսկ դրան նախորդել են թեժ քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում, Հայկ Սարգսյանի թիմակիցներն ընդդիմանում էին՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու բյուջեին եւ այլն։ Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք, որոնց Հայկ Սարգսյանը մեղադրեց բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ էր անվանել: Նրա պահվածքը` ԱԺ նախագահի դիմումի հիման վրա քննարկվել է նաեւ ՔՊ վարչությունում, նա խիստ նկատողություն է ստացել։ 

ՔՊ-ում երեկ պատկերավոր ասած՝ «շիշ էին տշում»: Կուսակցությունում շատերը կասկածում են, որ մամուլին արտահոսքը հենց Սարգսյանն է կազմակերպել։ ՔՊ-ում պատրաստվում են եւս մեկ անգամ քննել պատգամավորի վարքը, կուսակցության երեկվա պաշտոնական արձագանքում ըստ էության հայտնեցին այդ մասին․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել», հայտնեցին կուսակցությունից` հաղորդագրության վերջին պարբերությամբ, ավելի ճիշտ՝ տողատակերով տեղեկացնելով, որ Հայկ Սարգսյանին կարող են նաեւ հեռացնել կուսակցությունից․ «Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»: Որոշ տեղեկություններով՝ կուսակցությունում մի ստվար զանգված մտադիր է Հայկ Սարգսյանի հարցը կրկին բարձրացնել վարչությունում, բանն այն է, որ ՔՊ կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ պարտավոր են հարգել ուրիշների՝ կարծիք ունենալու իրավունքը «քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք հայտնելու իրավունքը»։

Եթե ապացուցվի, որ Հայկ Սարգսյանը Կոտայքի կուսակցականների մոտ նման հայտարարություն է արել՝ այն էլ վարչության կողմից խիստ նկատողություն ստանալուց հետո, իսկ նա երեկ լրատվամիջոցների հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այդ լուրերը, ապա կուսակցությունը` հավատարիմ իր ընդունած Կանոնադրությանը, պետք է հեռացնի Սարգսյանին իր շարքերից։ Ըստ ամենայնի՝ Սարգսյանի հարցին կանդրադառնան շաբաթ օրվա համագումարից հետո: Թեպետ կան շահագրգիռ մարդիկ, որ պնդում են, թե պետք է մինչ այդ նրա հարցերը լուծել։ ՔՊ-ում ասում են` մի ստվար զանգված ատամ ունի Հայկ Սարգսյանի վրա, նա իրեն ընդդիմադիր է ներկայացնում, նախաձեռնող խմբի նիստերին ինչ-ինչ ոլորտներում տիրող ապօրինություններից խոսում՝ անտեսելով իր աչքի «գերանը», ՔՊ-ում ասում են՝ լավ կլինի պատգամավորը պարզաբանի, թե ինչ միջոցներով է վերջին դասի ավելի քան 180.000 դոլար արժողությամբ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա գնել եւ նման այլ հարցեր»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>